Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Զատկի տոնը ներկայացվեց մանուկների ու պատանիների կողմից

Արխիվ 12-16

Զատկի տոնը ներկայացվեց մանուկների ու պատանիների կողմից

Այս տարի Ս. Հարության տոնը նշվեց ապրիլի 5-ին: Այս առիթով բոլոր հայ առաքելական եկեղեցիներում մատուցվել է սուրբ պատարագ ի հիշատակ Հիսուս Քրիստոսի հարության: Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։

Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։ Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։

Ժամերգություն է տեղի ունենում և Պատարագ մատուցվում և բուն զատկական Կիրակի օրը։

Նշենք ,որ մեր նախնիները գարնան շրջանին՝ մասնավորապես՝ Զատկի տոնին նախորդող 7 շաբաթներից յուրաքանչյուրը նշել են ժողովրդական հետաքրքիր և հարուստ ծեսերով և տոնախմբություններով, որոնք այսօր ցավոք սրտի մոռացված են:

Ես ցանկանում եմ խոսել մի շատ հետաքրքիր ու յուրահատուկ միջոցառմների մասին,որոնք կազմակերպվել էին ապրիլի 3-ին Երևանի թիվ 58 մանկապարտեզում և Նարեկացի արվեստի միությունում պատանիների ու մանուկների կողմից: Սկզբում այցելեցինք մանկապարտեզ,որտեղ երեխաները պատրաստվել էին յուրովի, ազգային երգ ու պար , ասմունք,ինչպես նաև հայկական ավանդական  ծիսակատարությունից հատվածներ ներկայացնելով բոլորին: Այնպիսի տպավորություն էր ստեղծվել,որ կարծես երեխաները լինեին Հիսուս Քրիստոսի Հարության ժամանակաշրջանի հերոսներն ու ժամանակակիցները:

Այնուհետև տեղափոխվեցինք Նարեկացի Արվեստի Միություն,որտեղ «Տոնացույց» ժողովրդական թատրոնի օգնությամբ ոչ միայն վերհիշեցինք, այլև մասնակցեցինք Բարեկենդանին հաջորդող պահքի շրջանի մեր գունեղ ու խորհուրդներով լի ծեսերին՝ սոխի-սխտորի շաբաթին, հողագործական կամ բանջարի շաբաթին, թռչնագալուստին, միջինքին, քոշիկի կամ չարքը տնից քշելու շաբաթին, Ծաղկազարդին և Զատիկին:

Միջոցառումը վարում ու ներկայացնում էր «Տոնացույց» հասարակական կազմակերպության նախագահ Հասմիկ Բաղրամյանն,ով այնպիսի գեղեցիկ շունչ մտցրեց միջոցառմանն,որ կարծես լիներ բոլոր հին հայկական տոների ականատեսն ու վկան:

Միջոցմանն իր անմիջական աջակցություն էր ցուցաբերել «Նարեկացի Արվեստի» մշակութային կենտրոնն ու «Կարմիր Խաչի» հայաստանյան գրասենյակը:

Այսպիսով` հին հայկական լավագույն ավանդույթներն ու տոները շարունակվում են ի դեմս`

«Տոնացույց» հասարակական ,հայրենասիրական կազմակերպության:

 

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները` Սիրարփի Կարապետյանի


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ