Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«ԵԼՔ ՉԿԱ» ՖԻԼՄԸ ՆՈՐ ԵԼՔԵՐ Է ԳՏԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ 5 ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ

Արխիվ 12-16

«ԵԼՔ ՉԿԱ» ՖԻԼՄԸ ՆՈՐ ԵԼՔԵՐ Է ԳՏԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ 5 ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ


Ուղիղ մեկ տարի առաջ «Ելք չկա» գեղարվեստական ֆիլմի պրոդյուսեր ԿԱՄՈ ՈՒՆԱՆՅԱՆԸ եւ ռեժիսոր ՎԱՀԵ ՍԱՅԱՆԸ «Ազդակ» լրագրողական ակումբում ներկայացնում էին ֆիլմի առաջին քայլերն ու առաջիկա ծրագրերը: Այն ժամանակ տղաները պատրաստվում էին մասնակցել «Կաննի» կինոշուկային, ինչի մասին Կ. Ունանյանը նշել էր. «Այնտեղ ներկա կլինեն տարբեր ընկերությունների, կինոփառատոների գործակալներ, ռեժիսորներ, պրոդյուսերներ, դիստիբյուտորներ, ովքեր կդիտեն ֆիլմը: Հուսով ենք, որ նրանք կհավանեն ֆիլմը կամ էլ` սցենարը, ինչի արդյունքում ֆիլմը կունենա միջազգային ճանաչում»: Իսկ թե ի՞նչ եղավ ֆիլմի ճակատագիրը, որը քրեական դրամայի հիմքում մերօրյա իրականությունն էր ներկայացնում` պատմելով սիրո, ընկերության եւ դավաճանության մասին, մեկ տարի անց «Իրավունքը» պարզեց հետեւյալը. «Ելք չկա» ֆիլմը գրեթե երեք ամիս մնաց «Մոսկվա» կինոթատրոնի մեծ էկրաններին, այնուհետեւ ֆիլմը ցուցադրվեց ՀՀ մարզերում: Իսկ հետո սկսվեց ֆիլմի հաղթարշավը:

Հնարավորություն ստանալով մասնակցել «Կաննի» միջազգային կինոփառատոնին`հաջող ցուցադրության շնորհիվ ֆիլմը ստացել է բազմաթիվ առաջարկներ օտարերկրյա կինոգործիչների կողմից: Իսկ այժմ ապրիլի 2-ից սկսած  ֆիլմն արդեն ցուցադրվում է Ռուսաստանի 5 քաղաքներում` Կրասնոդարում, Անապայում, Սոչիում, Ադլերում, Արմավիրում: Ի դեպ, Կրասնոդարում ֆիլմի պրեմիերային ներկա է եղել նաեւ ֆիլմի պրոդյուսեր եւ գլխավոր դերակատար Կամո Ունանյանը: Ավելին` հանդիսատեսի պանաջով, «Ելք չկան» շուտով կրկին կլինի նաեւ երեւանյան կինոթատրոններից մեկի մեծ էկրաններին:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ