Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՀՀԿ-ԱԿԱՆ ԿԱՆԱՅՔ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԻ ԿԱՆԱՆՑ ԵՎ ՄԱՅՐԵՐԻՆ ՄԻԱՆԱԼ. «Ո՛Չ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ»

Արխիվ 12-16

ՀՀԿ-ԱԿԱՆ ԿԱՆԱՅՔ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԻ ԿԱՆԱՆՑ ԵՎ ՄԱՅՐԵՐԻՆ ՄԻԱՆԱԼ. «Ո՛Չ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ»

 

Հանրապետական կուսակցության 3000 կին անդամներ ապրիլի 4-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անմար կրակի մոտ ծաղիկներ դրեցին` իրենց հարգանքի տուրքը մատուցելով 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին, եւ կոչ արեցին աշխարհի կանանց եւ մայրերին միավորվել ընդդեմ Ցեղասպանության: Ինչպես իր խոսքում նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ. «Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ կանայք կարող են միավորել իրենց ջանքերը եւ ամբողջ աշխարհին ասել՝ մենք դեմ ենք Ցեղասպանությանը։ Այսօր այստեղ գալու նպատակը նաեւ անմեղ զոհերի հիշատակին տուրք մատուցելն է»: Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ հավելեց, որ Ցեղասպանության դեմ ընդվզումը պետք է հատկապես աշխարհի կանանց եւ մայրերի կողմից լինի, քանի որ նրանք են մարդկությանը ծնունդ տալիս. «Մենք կոչ ենք անում աշխարհի կանանց եւ մայրերին միանալ մեզ եւ բոլորս միասին «ոչ» ասենք բոլոր ոճրագործություններին։ Մարդկությունը ծնում են մայրերը, մայրերն էլ պետք է պայքարեն, որ իրենց ծնած մարդկանց որեւէ մեկը կյանքի իրավունքից չզրկի»:

Պատգամավորի խոսքով` Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ աշխարհի մայրերին ուղղված «Ոչ Ցեղասպանությանը» կոչը կուղարկվի Հայաստանում գտնվող բոլոր դեսպանատներին.«Մենք պետք է բոլոր դեսպանատներին բաժանենք այս կոչը եւ փորձենք հավաքագրել այն բոլոր մայրերին, ովքեր կիսում են մեր գաղափարը, որ աշխարհի երեսին վերանան ոճրագործությունները, պատերազմները եւ ցեղասպանությունները»:

Ի դեպ, նշենք, որ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բարձրացող ՀՀԿ-ական կանայք բոլորը կրում էին Ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկի նշանով շարֆեր:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ