ՊԵՉԵՆԻ ԳՈՂԱՑՈՂԻ ԵՏԵՎԻՑ ԸՆԿԱԾ «ՍԱՍ»-Ի ԱՐՏԱԿԸ ՄԵԿ ՄԻԼԻԱՐԴ Է ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵԼ
Արխիվ 12-16ՊԵՉԵՆԻ ԳՈՂԱՑՈՂԻ ԵՏԵՎԻՑ ԸՆԿԱԾ «ՍԱՍ»-Ի ԱՐՏԱԿԸ ՄԵԿ ՄԻԼԻԱՐԴ Է ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵԼ
«Իրավունքը» նախորդ հրապարակներում ներկայացրել է բարձրաստիճան մի քանի պաշտոնյաների հայտարարագիրը: Այս անգամ ներկայացնում են «ՍԱՍ» սուպերմարկետի տնօրեն, ՀՀԿ պատգամավոր Արտակ Սարգսյանի 2014 թ-ի հայտարարագիրը:
Ինչպես եւ սպասելի էր, ՀՀԿ պատգամավորի եկամտի աղբյուրը միայն նրա աշխատավարձը չէ. փոխառություններից ու վարձակալության դիմաց ստացված գումարներից Արտակ Սարգսյանը հայտարարագրել է 5,693,677.00 դրամ եւ 46,590 դոլար: Արտակ Սարգսյանի եկամուտներն այսքանով չեն սահմանափակվում: Բիզնեսմեն պատգամավորի դրամական միջոցները նախորդ տարի կազմել են 1,129,567,492 դրամ եւ 127,173. դոլար:
Արտակ Սարգսյանի կնոջ` Էլվինա Սարգսյանի դրամական միջոցները 2014 թ-ին կազմել են 2,470,800 դրամ, 462,180 դոլար: Տիկին Սարգսյանը եկամուտ ստանում է նաեւ ստացված փոխառություններից ու նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքի ու դրամական միջոցներից:
Հիշեցնենք` երկու ամիս առաջ -ՀՀԿ պատգամավոր Արտակ Սարգսյանի անունը հոլովվել է, երբ իրավապահները ձերբակալել էին նրան պատկանող «ՍԱՍ» սուպերմարկետից պեչենի գողացող տղամարդուն: Ֆեյսբուքյան օգտատերերը, սակայն, գողին քննադատելու փոխարեն քննադատել ու ծաղրել էին իրավապահներին ու Արտակ Սարգսյանին, ով դիմել էր ոստիկանություն`գողին բռնելու համար:





ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
