ԹՈՒՐՔ ՆՈՒՐԻ ՇԱՀԻՆԸ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՊԱՏՎԻՆ ՀԱՅԵՐԵՆ Է ՍՈՎՈՐԵԼ
Արխիվ 12-16
ԹՈՒՐՔ ՆՈՒՐԻ ՇԱՀԻՆԸ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՊԱՏՎԻՆ ՀԱՅԵՐԵՆ Է ՍՈՎՈՐԵԼ
Դորտմունդի «Բորուսիայի» եւ Թուրքիայի հավաքականի կիսապաշտպան Նուրի Շահինը հայտնել է, որ թիմակիցներին շնորհավորելու համար սովերել է մի քանի լեզու, այդ թվում եւ հայարեն՝ Հենրիխ Մխիթարյանի պատվին.«Երբ թիմում ինչ-որ մեկի ծնունդն է, մյուսները վերջինիս մայրենի լեզվով երգ են երգում: Հանուն դրա ես հայերեն, հունարեն եւ ճապոներեն երգեր եմ սովորել: Շատ հաճախ Պապաստատոպուլոսին խնդրում են հունարեն երգեր երգել, որովհետեւ հունարենը շատ զվարճալի լեզու է»,- թուրք ֆուտբոլիստի խոսքը փոխանցում է haberler.com-ը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
