ԾԻԾԱՂԸ ԿՓՐԿԻ ԱՇԽԱՐՀԸ. ԾԻԾԱՂԻ ՕՐԸ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՈՏՈՒՄ(տեսանյութ)
Արխիվ 12-16ԾԻԾԱՂԸ ԿՓՐԿԻ ԱՇԽԱՐՀԸ.
ԾԻԾԱՂԻ ՕՐԸ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՈՏՈՒՄ(տեսանյութ)
Ապրիլմեկյան տոնակատարությունների նախաձեռնող խումբը, Երգիծանքի և հումորի (Ծիծաղի) օրվան նվիրված, «Մեկից մեկ» տոնահանդեսը քաղաքային բեմերից տեղափոխեց սահմանամերձ գոտի: Ապրիլի 1-ին երգիծանքի և էստրադայի վարպետները, ծաղրածուները, տիկնիկային թատրոնի արտիստները, մնջախաղացներն ու պարային խմբերը հանդես են եկել Տավուշի մարզում` ուրախություն ու ժպիտ պարգևելով հեռավոր համայնքների մեր հայրենակիցներին:
«Ծիծաղը կփրկի աշխարհը» խորագրի շրջանակներում տեղի է ունեցել «Ծիծաղաշարժ
լուսանկարների» ցուցահանդես, իսկ «Միմոս» մարիոնետների թատրոնը մանուկների համար ներկայացրել «Պույ-պույ մկնիկը» տիկնիկային բեմադրությունը: Բերդի սահմանային զորամասում տոնական համերգին մասնակից են եղել նաև զինվորները: Իսկ օրվա ավարտին Բերդի քաղաքային մշակույթի տանը տեղի է ունեցել երգիծական եզրափակիչ երեկո:
Ի դեպ, ապրիլմեկյան նախագիծն իրականացվում է ՀՀ Նախագահի օժանդակությամբ:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
