ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՆՎԱՃԵՑԻՆ ԱՐԾԱԹԵ ԵՎ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ
Արխիվ 12-16
ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՆՎԱՃԵՑԻՆ ԱՐԾԱԹԵ ԵՎ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ
Ռուսաստանի Անապա քաղաքում անցկացվող Նիկոլայ Պավլյուկովի անվան բռնցքամարտի երիտասարդական միջազգային մրցաշարում Կարեն Աղամայանի գլխավորած Հայաստանի երիտասարդական հավաքականը նվաճեց 2 մեդալ: 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը հաղթելով իր բոլոր մրցակիցներին դուրս եկավ եզրափակիչ և միայն եզրափակչում համառ պայքարում զիջելով ղազախ մարզիկին նվաճեց արծաթե մեդալ: Անապայում պատվո հարթակ բարձրացավ նաև 64 կգ քաշային Արարատ Գյուլբանգյանը, ով արժանացավ բրոնզե մեդալի: Տեղեկատվությունը տրամադրեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
