«ԶԱՏԻԿԻ ՕՐԸ ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆ ՀԱՄԵՐԳՆԵՐԻ»
Արխիվ 12-16«ԶԱՏԻԿԻ ՕՐԸ ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԸ ՄԱՐԴԿԱՆՑ
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆ ՀԱՄԵՐԳՆԵՐԻ»
«Կան որոշ աղանդներ` հատկապես ավետարանական ուղղվածության, որոնք նշում են Զատիկի տոնը: Զատիկի տոնը նշում է նաեւ «Կյանքի խոսքը», բայց վստահ չեմ հավկիթ ներկում են, թե ոչ»,- iravunk.com-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին` արդյոք աղանդավորները եւս նշում են Սուրբ Հարության տոնը, ասաց ՏԵՐ ԵՍԱՅԻ ՔԱՀԱՆԱ ԱՐԹԵՆՅԱՆԸ:
Հարցին, այդ դեպքում ինչպես են նշում հոգեւորականը նկատեց.
- Զատիկի տոնին ընդառաջ շատ աղանդներ իբրեւ թե զատկական միջոցառումներ են կազմակերպում եւ թերթոններ տարածում քաղաքում, բայց երբեք հստակ իրենց անունը չեն նշում, պարզապես թերթոնների վրա գրում են հրավիրում ենք այս ինչ տեղը` շոու ծրագրերով նշենք զատիկը: Խնդիրը հենց սա է` Զատիկի օրը աղանդավորները մարդկանց հրավիրում են համերգների, ոչ թե զատկական տոնակատարության:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
