Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԱՄՆ Հավայի նահանգն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև

Արխիվ 12-16

ԱՄՆ Հավայի նահանգն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև

 

ԱՄՆ Հավայի նահանգի Պետական Սենատն անցած շաբաթ միաձայն բանաձև է ընդունել՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը և ապրիլի 24-ը հռչակելով որպես Ցեղասպանության զոհերի հիշատակման օր: Այս մասին գրում է Asbarez.com-ը:

«Սենատը միանում է Հավայների Ներկայացուցիչների պալատին, ամերիկահայ համայնքին և կոչ անում աշխարհի բոլոր քաղաքացիներին՝ երբեք չմոռանալ մարդկության դեմ գործած այդ սարսափելի ոճրագործությունը:

Հավայների Սենատում բանաձևը ներկայացրել են սենատորներ Սյուզան Չան Օքլենդը, Դոնովան Դելա Քրուզը, Ուիլ Էսպերոն, Բրին Հարիմոտոն, Լես Իհարա կրտսերը  և այլք: Բանաձևի ընդունմանը ներկա է գտնվել հայ համայնքի ներկայացուցիչ Արթուր Արթենյանը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ