Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԵՐԱԺԻՇՏ-ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ VII ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ

Արխիվ 12-16

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԵՐԱԺԻՇՏ-ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ VII ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ

 

2009թվականից  սկսած ամեն տարի ՀՀ Գյումրի քաղաքում հայ ժողովրդի վերածննդի գաղափարի ներքո անցկացվում է երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը: Որի հիմնական նպատակն է խթանել դասական, ազգային երաժշտության մասսայականացմանը, ազգերի երաժիշտ-կատարողների միջեւ ստեղծել նոր, ստեղծագործական եւ բարեկամական կապեր այլազգի արվեստագետներին մերձեցնել հայ մշակույթին, ծանոթացնել Հայաստանի պատմությանը եւ մշակութային ժառանգությանը պատանիներին եւ երիտասարդներին հնարավորություն տալ իրենց վարպետությունը եւ ազգային մշակույթը պատշաճ ներկայացնելու համար, գեղարվեստական կրթության բնագավառում կատարել գիտամանկավարժական փորձի փոխանակում:

Այս տարի մրցույթ-փառատոնը մեկնարկում է ապրիլի 10-ին, որը նվիրված է  Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ Մեծ Հայրենական պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70 ամյակին: «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի նշանաբանն է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության, ընդդեմ պատերազմների»:

Ձեւավորված ավանդույթի համաձայն երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային VII մրցույթ-փառատոնը կսկսվի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ եւ  կանցնի ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի  բարձր հովանու ներքո:

Մրցույթ-փառատոնին մասնակցության հայտեր են ներկայացրել շուրջ 2800 երաժիշտ-կատարողներ, որից 700-ը՝ աշխարհի 36 երկրներից, մնացածը Հայաստանի բոլոր մարզերից եւ մայրաքաղաք Երեւանից:

«Վերածնունդ» 2015-ին կմասնակցեն հետեւյալ երկրների ներկայացուցիչները` ԱՄՆ, Անգլիա, Ավստրիա, Բելոռուսիա, Բելգիա, Գերմանիա, Եգիպտոս, Եմեն, Էստոնիա, Թուրքմենիա, Իրան, Իտալիա, Իսպանիա, Իրաք, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, ԼՂՀ, Լիբանան, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Մոնղոլիա, Շվեյցարիա, Չինաստան, Ռուսաստան, Սիրիա, Սերբիա,  Սուդան, Վրաստան, Տաջիկստան, Տայվան, Ուզբեկստան, Ուկրաինա, Ֆրանսիա: Մասնակիցները հանդես կգան հինգ տարիքային խմբերով:Ինչպես միշտ «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի ժյուրին տպավորիչ է: 14 ժյուրիների կազմում ընդգրկված են արվեստի 85 ճանաչված գործիչներ աշխարհի 20 երկրներից: Նրանց թվում են հանրահայտ երաժիշտներ՝ Ղազախստանի հանրապետության ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Լակի Կեսօղլուն, միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Եկատերինա Շոտտը (Գերմանիա), ՀՀ ժողովրդական արտիստուհի Մեդեա Աբրահամյանը, Լոնդոնի թագավորական երաժշտական քոլեջի պրոֆեսոր Յուրի Ժիսլինը, վիրտուոզ կիթառահար Մարկո Մինան (Իտալիա), Աբայի անվան օպերայի եւ բալետի մեներգիչ, պետական մրցանակի դափնեկիր Շահիմարդան Աբիլովը, Էստոնիայում սաքսոֆոնահարների դպրոցի հիմնադիր, դոկտոր, պրոֆեսոր Օլավի Կաասեմաան, անվանի կլարնետահար, միջազգային մրցույթների դափնեկիր Ջուլիան Միլկիսը (ԱՄՆ), միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Եվգենի Բրախմանը (ՌԴ), ժողովրդական արտիստ, անվանի ջութակահար Միխայիլ Գանտվարգը, ՌԴ ժողովրդական արտիստ, անվանի երգեհոնահար Ռուբին Աբդուլինը, օպերային ռեժիսոր, պրոֆեսոր Ժանեթ Աստերը (Ֆրանսիա) եւ ուրիշներ:

41 ենթաանվանակարգերում, հինգ տարիքային խմբերում I,II,III կարգի դափնեկրի կոչմանը կարժանանան շուրջ 690 մասնակիցներ, իսկ 14 անվանակարգերում բացարձակ հաղթողները կարժանանան «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի բարձրագույն պարգեւին՝ Մեծ մրցանակին: Մյուսները կստանան տարբեր խրախուսական դիպլոմներ, այդ թվում՝ «Հայ կոմպոզիտորի ստեղծագործության լավագույն կատարող», «Մասնագիտական հանձնաժողովի խրախուսական», «Բեմական հմայք», «Ազգային երգի լավագույն կատարող» եւ այլն: Մրցույթ-փառատոնի մասնակիցների համար սահմանված են նաեւ բազմաթիվ այլ մրցանակներ եւ հուշանվերներ:

Փառատոնի օրերին ժյուրիի բոլոր անդամների եւ նշանավոր երաժիշտների կողմից Գյումրիում եւ Երեւանում կանցկացվեն վարպետության դասեր մրցույթ-փառատոնի մասնակիցների համար:

Ամբողջ փառատոնը կազմկոմիտեն դիտարկում է որպես դասական երաժշտության մեծ համերգ, որի մասնակիցները, հռչակավոր երաժիշտներ փառատոնի շրջանակներում հանդես կգան իրենց համերգներով հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության անմեղ զոհերի եւ Մեծ Հայրենականի հերոսների հիշատակին:

Ի դեպ՝ համերգաշարը սկսվել է անցած տարվա հոկտեմբեր ամսից: Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը նվիրված համերգներով արդեն հանդես են եկել «Վերածնունդ» փառատոնի ժյուրիի անդամներ կլարնետահար Իգոր Ֆյոդորովը, թավջութակահար Դենիս Շապովալովը, դաշնակահար Եվգենի Բրախմանը:

Երաժշտական մրցույթները կանցկացվեն ապրիլի 11-ից մայիսի 20-ը Գյումրու մշակութային եւ ուսումնական հաստատություններում 14 անվանակարգերով (դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, ժողովրդական գործիքներ, կամերային անսամբլ, կոնցերտմայստերական վարպետություն, ակադեմիական երգեցողություն, երգչախումբ, երաժշտական թատրոն, էստրադային երգեցողություն, հեղինակային երգ, էստրադային-ջազային անսամբլ, կոմպոզիցիա, ազգային երգեցողություն):

Փառատոնի շրջանակներում տեղի կունենա ԱՊՀ երկրների երաժշտական բուհերի ղեկավարների կլոր սեղան, որի ընթացքում կարծարծվեն գիտամանկավարժական խնդիրներ, կկատարվի առաջավոր փորձի փոխանակում, ձեռք կբերվեն պայմանավորվածություններ հետագա համագործակցության համար, կկնքվեն երկկողմ եւ բազմակողմ պայմանագրեր: Կանցկացվի նաեւ «Մշակույթների երկխոսություն» միջազգային     9-րդ գիտաժողովը, նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ Հայրենական Մեծ Պատերազմի հաղթանակի 70-ամյակին, որին կմասնակցեն շուրջ հինգ տասնյակ գիտնականներ ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի հեղինակավոր բուհերից, գիտական կենտրոններից եւ թանգարաններից:

Փառատոնի օրերին նախատեսված է մեծ մշակութային ծրագիր նվիրված Հայոց Մեծ Ցեղասպանության 100 ամյա տարելիցին: Մրցույթ-փառատոնի մասնակիցները եւ հյուրերը կայցելեն Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցեն անմեղ զոհերի հիշատակին, Ցեղասպանության թանգարան: Մասնակիցները եւ հյուրերը կծանոթանան նաեւ Գյումրիի եւ Շիրակի մարզի (Հառիճ, Սառնաղբյուր, Մարմաշեն) պատմաճարտարապետական հուշարձաններին, կլինեն Երեւանում եւ Էջմիածնում:

Մրցույթ-փառատոնի կազմակերպիչներն են` ՀՀ մշակույթի նախարարությունը, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն ՀԿ-ն:

Մրցույթ-փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա 2015թ. ապրիլի 13-ին`Գյումրու դրամատիկական թատրոնում:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ