Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՏԱՐԱԾՎԱԾ ԼՈՒՐԵՐԸ

Արխիվ 12-16

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՏԱՐԱԾՎԱԾ ԼՈՒՐԵՐԸ

 

Երեկ կառավարության նիստից հետո լրագրողներիս հետ ճեպազրույցում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ անդրադառնալով «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությունն իրականացնող իսպանական ընկերությանը` հերքեց տարածված այն տեղեկատվությունը, թե վերջիններս հեռացել են Հայաստանից. «Այդպիսի բան չկա, մեր տեղեկացմամբ, պարզապես, շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող ֆրանսիական կազմակերությունն իր երկու տեխնիկաներից մեկը արտահանել է, որովհետեւ այսօր շինարարական աշխատանքների ընթացքում այդ տեխնիկան մեզ  հարկավոր չէ: Իսկ ընդհանրապես աշխատանքներն ընթանում են նորմալ»: Իսկ թե երբ կավարտվի շինարարությունը, նախարարը վստահեցնում է. «Այն ժամկետները, որը ես եմ հայտարարել, տեղավորվում ենք»: Ինչ վերաբերում է ծախսերին, պարոն Բեգլարյանը նշեց, որ Ասիական բանկի հետ համաձայնագիրը 500 միլիոն է, սակայն առաջին, երկրորդ տրանշով եւ նոր մեկնարկող երրորդ տրանշով այդքան գումարներ չեն ծախսել եւ չեն էլ ծախսելու. «Նաեւ Եվրասիական զարգացման բանկի հետ 150 միլիոն դոլարի համաձայնագիր ունենք ստորագրած: Ամսի 14-ին Եվրասիական զարգացման բանկի ղեկավարն է լինելու Երեւանում, որպեսզի այդ համաձայնագիրը վերջնական ստորագրվի: Իսկ Ասիական բանկին մենք դիմել ենք գրանտի հաշվին,  որպեսզի կարողանանք վերջնական նախագիծ ունենալ` հյուսիսից հարավ: Պրոցեսն ընթանում է, իրենք առաջ են գնացել, այդ գումարները կան»:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ