Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԽՈՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ԹՈՂ ԼԻՆԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ, ԵԹԵ ԴՐԱՆԻՑ ՀԵՏՈ ԱՌԱՋ ԵՆՔ ԳՆԱԼՈՒ

Արխիվ 12-16

ԽՈՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ԹՈՂ ԼԻՆԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ, ԵԹԵ ԴՐԱՆԻՑ ՀԵՏՈ ԱՌԱՋ ԵՆՔ ԳՆԱԼՈՒ



Օրեր առաջ կայացավ հայկական ֆուտբոլի ու "Արարատի" լեգենդ, ԽՍՀՄ հավաքականի ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված ընկերական հանդիպումը` ԽՍՀՄ եւ Աշխարհի հավաքականների միջեւ: Բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստները դարձյալ խաղադաշտում միավորվելով` հաստատեցին իրենց բարձր կարգը: Հանդիպումն ավարտվեց խաղաղ ելքով, ոչ-ոքի` 3:3: Սա էլ ԽՈՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ զրուցելու առիթը դարձավ:


-Տարիներ անց դարձյալ հարազատ մարդկանց հետ խաղադաշտում էիք` երկրպագուների աջակցության ներքո: Ի՞նչ տպավորություններ ու զգացողություններ ունեցաք:
- Հավաքվեցին այն ֆուտբոլիստները, որոնց հետ ես խաղացել եմ 80- ականներին: Լավագույն աստղերը հավաքվեցին, եւ նորից հիշեցինք մեր անցյալը: Շատ հետաքրքիր էր:


- Հեղինակել եք գոլեր, որոնց մասին խոսվում է մինչ օրս: Այս հանդիպման ընթացքում էլ գոլ հեղինակեցիք: Լավագույնների շարքում կդասե՞ք այս գնդակը:
- Ես այն չէի դասի լավագույն գոլերի շարքին, բայց գիտե՞ք, ես անշուշտ ուզում էի գոլ խփել: Այսպիսի խաղերը միշտ շոու են լինում: Բայց այս խաղում մենք ոչ մի բան չենք պայմանավորվել, եւ ամեն ինչ բնական ստացվեց, ինչն ինձ շատ ուրախացրեց:
- ԽՍՀՄ-Արգենտինա, ԽՍՀՄ-Բելգիա, "Արարատ"-"Բավարիա"… Այս հանդիպումներն ամենահիշարժաններից են, այսքան տարի անց ո՞ր հանդիպումը կառանձնացնեք, որպես ամենայուրահատուկը:
- Ես օլիմպիական խաղերը կարող եմ հիշել 80-ականներին, երբ երրորդ տեղի համար էինք խաղում, եւ այդ խաղում ես գոլ խփեցի, առաջին խաղակեսում հաշիվը 0:0 էր, ես դուրս եկա խաղադաշտ երկրորդ խաղակեսում եւ մոտ 10 րոպե անց գոլի հեղինակ դարձա:
- Լեգենդար "Արարատի" ժամանակաշրջանով կարծեք թե վերջ դրվեց հայկական ֆուտբոլի փառահեղ շրջանին: Ձեր կարծիքով` ի՞նչն էր խնդիրը, որ Ձեզ փոխարինողները չկարողացան պահել այն, ինչ Դուք ստեղծել էիք:
- Ես կարող եմ ասել չի փակվել, ուղղակի սերնդափոխությունը ճիշտ ձեւով չեղավ, եւ անկում գրանցվեց, իսկ վերականգնելը շատ դժվար եղավ: Այդ ընթացքում սխալներ շատ են եղել, բայց ես չեմ ուզում որեւէ մեկին մեղադրել այս հարցում, պարզապես շատ պատահական մարդիկ թիմի կողքին հայտնվեցին եւ ճիշտ չկողմնորոշվելով` ունեցանք այդ ֆուտբոլը:
- Երբ խաղադաշտում էիք` Դուք, Լեւոն Իշտոյանը եւ այլն, հայ երկրպագուները գնում էին մարզադաշտª վստահ լինելով հաղթանակի համար, ցավոք դա մնաց հեռու անցյալում: Որո՞նք են հայկական ֆուտբոլի ամենակարեւոր խնդիրները` ըստ Ձեզ:
- Խնդիրներ միշտ կան, պետք է կարողանալ ճիշտ հետեւություններ անել, հասկանալ թերություններն ու լրացնել բացերը: Այդ ամենը հենց մեզնից է կախված:
- Դուք խաղում էիք հանդիսականների համար, փորձելով ուրախացնել ֆուտբոլասերներին: Այսօր հաճախ խաղում են հաշվի համար: Չե՞ք կարծում, որ ժամանակակից ֆուտբոլը կորցնում է դիմագիծը:
- Իսկապես խաղում էին` հանդիսականին ուրախացնելու համար, եթե ցույց ես տալիս լավ արդյունք` պարզ է, որ դիտողն էլ գոհ կլինի: Կարող է լինել մեկ-երկու խաղ, երբ խաղը չի ստացվում, բայց հիմնականում հանդիսականը գալիս է գեղեցիկ խաղ տեսնելու, եւ լավ արդյունքը լավ խաղի հետեւանք է լինում:
- Կարծում եմ` շատերը կհամաձայնեն, որ այսօր ազգային ընտրանուն պետք է այնպիսի մարզիչ, ով հայկական ֆուտբոլի լավագույն ժամանակաշրջանի "մեղավորներից" է:
- Ընդհանրապես, բոլոր ասպարեզներում պետք է աշխատեն մարդիկ, ովքեր մասնագետ են այդ ոլորտում: Մի կողմ թողնենք ֆուտբոլը, պատկերացրեք գյուղատնտեսության նախարար նշանակել մարդու, ով կապ չունի այդ ամենի հետ, ի՞նչ կարող է նա անել: Պետք է դրսից մասնագետներ հրավիրել, եթե այստեղ ի վիճակի չեն, օգտակար կլինի, ինչն արվում է, բայց թե ինչ մակարդակով, չեմ կարող ասել: Ամեն մարզիչ իր գաղտնիքները չի ասի, կարող է ինչ-որ հպանցիկ ձեւով, բայց ոչ ոք չի բացահայտում իր գաղտնիքները: Մեզ պետք է մարդ, ով այդ ամենի մեջ եղել է, անցել է այդ փուլը:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ