ԱՄԵՆ ԻՆՉ ԻՐ ՏԵՂՆ ԸՆԿԱՎ
Արխիվ 12-16
ԱՄԵՆ ԻՆՉ ԻՐ ՏԵՂՆ ԸՆԿԱՎՍննդի անվտանգության տեսչությունից հայտնում են, որ Հայաստանում որոշել են աղքատների հացը հարստացնել երկաթով, իսկ հարուստներինը` ոսկով:
% % %
ՋՈՒՐԸ ՄՏՆՈՂԸ ԹՐՋՎԵԼՈՒՑ ՉՊԻՏԻ ՎԱԽԵՆԱ
(ԱԺ-ՈՒՄ ՀՅԴ ՖՐԱԿՑԻԱՆ ՀԵՂԵՂԵԼՈՒ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի` ՀՅԴ-ին ջրեցինք, որ Գերագույն մարմինը կամաց-կամաց նոր իրավիճակին ադապտացվի:
ԻՐ ԱՄՊԼՈՒԱՅՈՒՄ
(ԱՆԴՐԵԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ`
ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆԻՆ` 5 ՏԱՐԻ
ԱՐՑԱԽՈՒՄ ՉԲՆԱԿՎԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ
ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼԸ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ
ԵՎ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Էրեխեքն էլ որ սոված մնան, չպետք է թողնեմ, որ Արթուր Աղաբեկյանը պատգամավոր դառնա:
% % %
ДУРНОЙ ПРИМЕР
ЗАРАЗИТЕЛЕН
Ինչի Ռոբերտ Քոչարյանը` 10 տարի ՀՀ-ում մշտական բնակություն չունենալով ՀՀ նախագահ կդառնա, Աղաբեկյանը Արթուրը չի դառնա:
% % %
ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ
ԽԵՐԸ
ԲՀԿ-ն միայն սահմանադրական բարեփոխումների երկրորդ տեքստից հետո է հաճույք ստանալու:
% % %
Я ЗА НЕГО
Ըստ ԱԱԾ-ի` Ժիրայր Սէֆիլյանին նստացնել-չնստացնելու քննարկումից հետո նրանց է դիմել Վարդգես Գասպարին` առաջարկելով, որ ինքը Սէֆիլյանի փոխարեն չի նստի, բայց մի քանի օր ԱԱԾ-ի պադվալում կպառկի:
% % %
ՀԻՆ ԱՌԱԿԸ ՆՈՐՈՎԻ
(Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ՏՂԱՆ
ՋԵՐՄՈՑԱՅԻՆ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԵԾԱՔԱՆԱԿ ԲՈԼՈԿԸ ԱՃԵՑՆԵԼՈՒ Է ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՅՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԱՑՆԵԼՈՒ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ինձ` բոլոկին հողումը,
Ձեզ` արմատն ու ցողունը:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
