Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՀԱՅ ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱՆ ԱՆԻԾՎԱ՞Ծ Է, ԹԵ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

Արխիվ 12-16

ՀԱՅ ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱՆ
ԱՆԻԾՎԱ՞Ծ Է, ԹԵ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ


Մարտի 27-ին` Թատրոնի միջազգային օրը, կայացավ ավանդական դարձած "Արտավազդ" ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը: Ինչպես ամեն տարի, այս տարի էլ, մրցանակաբաշխության հաջորդող շաբաթը զերծ չմնաց ինտրիգներից, բայց դրան կանդրադառնանք մի ուրիշ անգամ:

Միայն արձանագրենք, որ այս տարի եւս բոլոր անվանակարգերում սահմանված մրցանակները գտան իրենց տերերին, բացի «Լավագույն պիես» անվանակարգից, քանի որ կրկին ծրարը դատարկ էր, ինչն էլ նշանակում է որ արժանի դրամատուրգ չունենք Հայաստանում: Չնայած այն հանգամանքին, որ տարբեր թատրոններում տարվա ընթացքում բեմադրվում են հայ ժամանակակից դրամատուրգների պիեսները, այնուամենայնիվ, այս անվանակարգը կարծես անիծված է: Ամեն դեպքում, «Իրավունքն» այս թեմայի շուրջ զրուցեց դրամատուրգի եւ թատերագետի հետ` պարզելու` Հայաստանում այսօր չկան դրամատուրգնե՞ր, թե՞...

«ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱՆ
ՃԱՄԱՐՏԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂ ՉԷ»


Թատերագետ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԸ խոսելով  հայ դրամատուրգիայի ներկայիս վիճակից` նշեց.
-Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում կազմակերպում եմ դրամատուրգիական ընթերցումներ, բացի այդ, առաջին միջազգային դրամատուրգիական փառատոնը մենք ենք կազմակերպել: Պետք է ասեմ, որ մեր իրականության մեջ դրամատուրգիայի խնդիրը ծանոթ խնդիր է: Միշտ էլ լավ դրամատուրգիայի խնդիր ունեցել ենք: Ըստ երեւույթին, այս ամենը գալիս է մեր ժողովրդի մտածողությունից, մենք բանավիճային մտածողություն չունենք, իսկ դրամատուրգիան բանավիճային մտածողության ոլորտ է: Դրամատուրգը պետք է կարողանա մի կողմից մի տեսակետ ասել, մյուս կողմից` այդ տեսակետը մերժել: Իսկ մերոնք շատ միաբեւեռ են, սեփական ճշմարտությունից այն կողմ, ուրիշ ճշմարտություն չեն ընդունում: Այդ պատճառով էլ դրամատուրգիան կոնկրետ հարաբերությունների փոխարեն բերում է դատողությունների, գաղափարների վերացական պատեթիկ մի իրականության: Այսօր ով հինգ րոպե անգործ է մնում, զբաղվում է գրելով, զարմանալին էլ այն է, որ այդ մարդկանց հետ շփվում ես, պայծառ ու հաճելի մարդիկ են, բայց երբ գրիչ են վերցնում, զառանցում են, խելագարվում, եւ չես հասկանում այդ ամենն ինչով է պայմանավորված: Չեմ ցանկանում կասկածել այս մրցանկաբաշխության հանձնաժողովի անաչառության վրա, եթե նրանք չեն գտել ինչ-որ պիես, նշանակում է այս տարվա հայտերի մեջ չկա արժանի ստեղծագործություն: Սրան նորմալ եմ վերաբերվում, դրամատուրգիան ճամարտակության տեղ չէ: Պարտադիր չէ հանձնաժողով ու քվեարկություն լինի, որպեսզի հասկանանք որ դրամատուրգիայի վիճակը լավ չէ: Հնարավոր է, որ լավ դրամատուրգ է եղել, սակայն այդ տարի մրցանակաբաշխությանը չի մասնակցել: Մենք չպետք է դրամատուրգիայի վիճակը գնահատենք հանձնաժողովներով ու մրցանակներով: Ես վերաբերմունք չունեմ հայ դրամատուրգիայի հանդեպ:

«ԺՅՈՒՐԻԻ ԱՆԴԱՄՆԵՐՆ ԵՆ ՄԵՂԱՎՈՐ,
ՆՐԱՆՑԻՑ ՄԻ ՔԱՆԻՍԸ «ԱԲԻԺՆԻԿՆԵՐ» ԵՆ»


Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆ.
-Մրցանակաբաշխության շրջանակներում "Լավագույն պիես" անվանակարգում նախկինում իհարկե եղել են հաղթողներ, այդ թվում նաեւ ես: Բայց շատ ցավալի է, որ այս անգամ չեղավ: Նման մոտեցմամբ, կարծես թե, այդ մարդիկ իրենց մոտեցումն են ցուցաբերում մեր դրամատուրգիային: Այնտեղ ներկայացված էր նաեւ իմ պիեսը, որը համազգային մրցանկաբաշխության ժամանակ ստացել է գլխավոր մրցանակը: Իրականում այս մրցանակաբաշխության ժյուրիի անդամներն են մեղավոր, նրանցից մի քանիսը "աբիժնիկներ" են, զբաղվում են դրամատուրգիայով: Կան այսպիսի խնդիրներ, որոնք արվեստում միշտ եղել են` թատրոնում առավել եւս, սա շատ տգեղ է: Պիեսներ, որոնք բեմադրվել են տարվա ընթացքում, մի՞թե դրանցից մեկն ընտրել հնարավոր չէր: Սա այն դեպքում, երբ  բազմազան մրցանակներ տվեցին այնպիսի մարդկանց, որոնք այդքան էլ մեծ երեւույթներ չէին: Այս պատկերին, այդ ամենը պարզապես վատություն էր`ուղղված հայ դրամատուրգիային, եթե չասեմ նախանձ` հանձնաժողովի որոշ անդամների կողմից դեպի դրամատուրգները: Կարեւորն այն է, որ այս հանգամանքը չի կարող խանգարել դրամատուրգներին, եթե նրանց ստեղծագործություններն արդեն բեմադրվել են տարբեր թատրոններում, ապա սուտի-մուտի մրցանակները նրանց չեն կարող խանգարել: Բնականաբար, վատությունն ու չարությունը մնալու է իրենց, առանց ժամանակակից դրամատուրգիայի, ազգային թատրոն լինել չի կարող:

Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ