Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԱՅԴ ՄԱՍԻՆ ԿԻՆԸ ԼՌՈՒՄ Է...

Արխիվ 12-16

ԱՅԴ ՄԱՍԻՆ ԿԻՆԸ ԼՌՈՒՄ Է...


- Մի քանի ամիս է` մայրս տառապում է անմիզապահությամբ, չի ցանկանում այցելել բժշկի, խնդրի մասին լռում է. պնդում է, որ իր մոտ պարզապես ցիստիտ է:


Հարցին պատասխանել է բ.գ.թ., ուրոլոգ ՌԱՖԱՅԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԸ.


-Կանանց շրջանում հաճախ են պատահում անմիզապահության երեւույթներ: Պետք է պարզել պատճառը: Հնարավոր է` հիմքում  բորբոքային որեւէ հիվանդություն է, որոնցից մեկը միզապարկի բորբոքումն է, ժողովրդի լեզվով ասված` ցիստիտը: Այն հարկ է տարբերել անմիզապահությունից: Վերջինս կարող է զարգանալ` անկախ առկա բորբոքումներից:

Կինը, հնարավոր է, միզուղիներում ընդհանրապես չունենա բորբոքային պրոցես, բայց ունենա անմիզապահություն: Անմիզապահության երկու ձեւ են տարբերում` հարկադրող եւ սթրեսային անմիզապահություն, չշփոթել հոգեկան սթրեսների հետ: Միզապարկի համար սթրես կարող է հանդիսանալ հազը, փռշտոցը, ծիծաղը, սեռական ակտը, որի ժամանակ միզապարկը չի կարողանում պահել մեզը, քանի որ նրա վրա ազդում է ավելի բարձր որովայնային ճնշումը, եւ մկանները, որոնք կոչված են պահելու մեզը,  չեն կարողանում պահել, ինչի հետեւանքով որոշակի քանակությամբ մեզի արտահոսք կարող է լինել: Սթրեսային անմիզապահությունը ավելի շատ բնորոշ է ծննդաբերած կանանց, ծանր աշխատանք կատարող կանանց, կարող է ի հայտ գալ որոշ վիրահատություններ տարած եւ ավել քաշ ունեցող կանանց մոտ: Ի տարբերություն վերոնշյալ տեսակի, հարկադրող անմիզապահության ժամանակ, անկախ մեզի քանակից, կարող է միզելու ցանկություն առաջանալ: Միզապարկում այն մեծ դժվարությամբ է պահվում: Շատերին դա խանգարում է, քանի որ գտնվում են, ասենք, աշխատանքի վայրում կամ տանից դուրս: Երբեմն ստիպված են լինում արթնանալ նաեւ գիշերը: Եվ քանի որ այդ նշանները միզապարկի բորբոքմանը շատ նման են, որի ժամանակ նույնպես առաջանում է հաճախամիզություն, մարդիկ շփոթում են մեկը մյուսի հետ: Ի տարբերություն սթրեսային անմիզապահությանը, հարկադրող անմիզապահության ժամանակ միզարձակությունը ուղեկցվում է մրմռոցով, այրոցներով: Մեզի անալիզը, մեզի ցանքսը (բակտերիոլոգիական անալիզը) հնարավորություն են տալիս տարբերել անմիզապահության երեւույթները միզապարկի բորբոքումից: Ասեմ, որ կանայք ինքնուրույն կարող են որոշակի պրոֆիլակտիկ միջոցներ ձեռնարկել, սակայն մինչ այդ` անհրաժեշտ է դիմել մասնագետի եւ պարզել պատճառները, տվյալ դեպքում` բժիշկ-ուրոլոգի:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ