Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

"ՀԱԿԱՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ Է, ԵՐԲ ՄԱՐԴՆ ԱՌԱՆՑ ԶՂՋԱԼՈՒª ՁԵՎԱՆՈՒՄ Է ՊԱՐԿԵՇՏ ԵՎ ԱՍՏԱՎԱԾԱՎԱԽ"

Արխիվ 12-16

"ՀԱԿԱՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ Է, ԵՐԲ ՄԱՐԴՆ ԱՌԱՆՑ ԶՂՋԱԼՈՒª ՁԵՎԱՆՈՒՄ Է ՊԱՐԿԵՇՏ ԵՎ ԱՍՏԱՎԱԾԱՎԱԽ"

Առաջիկա կիրակի օրը Հայ առաքելական եկեղեցին նշելու է  է Սուրբ Հարության կամ Զատկի տոնը: Այդ օրը, ինչպես մեզ հետ զրույցում, եւս մեկ անգամ հիշեցրեց ՏԵՐ ՇՄԱՎՈՆ քահանա ՂԵՎՈՆԴՅԱՆԸ. "Օրը շատ խորհրդավոր է, իր մեջ մեծ շնորհ է պարունակում":
Բայց այդ մեծ խորհրդով հանդերձª մեկ հանգամանք էլ աչքաթող չանենք: Դեռ քիչ չեն նրանք, ովքեր մի կողմիցª Սուրբ Զատիկ են նշում, բայց միանգամից էլ վազում` սրան-նրան խաբելու, այլ մեղսագործություններ անելուª սուտը, շանտաժը, գողությունը եւ այդպես շարունակ: Հենց այս հարցին ի պատասխան էլ` խոսքը շարունակեց Տեր Շմավոնը.
-Եթե մարդը մեղք է գործում, բայց հետո զղջում է` որեւէ մեկը չի կարող ասել, որ նա ձեւական է նշում Սուրբ Հարության տոնը: Այլ բան է, եւ հակաքրիստոնեական, երբ մարդը առանց իր մեղքերը զղջալու` փորձում է ձեւանալ, որ ինքը պարկեշտ կամ աստվածավախ մարդ է եւ այլն: Զատիկը` Հարության տոնը, գրավականն է մեր փրկության, եւ այդ տոնի միջոցով ենք հույսով ապրում, որ հարության ժամանակ կկարողանանք արդարանալ Աստծո առաջ: Ես չեմ գտնում, որ մեղավոր մարդը չպետք է գնա եւ կանգնի Աստծո առաջ, բայց կարեւոր է, որ մարդը նախ զղջա իր արած մեղսավոր արարքների համար:
- Այստեղ կա նաեւ եկեղեցու դերը...
- Եկեղեցին միշտ դաստիարակողն է եղել եւ միշտ հորդորում է հնարավորինս զերծ մնալ մեղքերից: Բայց եկեղեցին մարդու ձեռքից չի կարող բռնել եւ ասել` գիտես, դու այս մի մեղքը մի գործիր:
Վերջում Սուրբ Հարության տոնին ընդառաջ, Տեր Շմավոնը դիմելով հանրությանը` ասաց. "Սիրեք միմյանց, որքան էլ որ մեղք գործեք, որքան էլ որ ցայտնոտի մեջ հայտնվեք, երբեւիցե պետք չէ չարանալ եւ ատել միմյանց, որովհետեւ դա քրիստոնեավայել արարք չէ":

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ