ԲԱՆԱԿՈՒՄ ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՃԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
Արխիվ 12-16ԲԱՆԱԿՈՒՄ ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՃԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
Ըստ Հայաստանի Գլխավոր դատախազությանª 2014 թվականին բանակում արձանագրվել է 3728 դեպք, ինչը նախորդող տարվա դեպքերից քիչ է 304-ով: Արձանագրված դեպքերից 2578-ը եղել են պատահարներ-զանցանքներ, 1150-ը` հանցագործություններ, այդ թվում` 746-ը զինվորական բնույթի, իսկ 404-ը ընդհանուր բնույթի հանցագործություններ: Չնայած 2013թ.-ի համեմատ` զինվորական հանցագործությունները 20-ով նվազել են, սակայն դրանց թվում նկատելիորեն ավելացել են ծանր հանցագործությունները ¥2014թ.-ինª արձանագրվել է 116 դեպքª 2013թ.-ի 83-ի դիմաց¤ եւ առանձնապես ծանր հանցագործությունները ¥2014թ.-ինª 71 դեպքª 2013թ.-ի 31-ի դիմաց¤: Թե ինչով է պայմանավորված հատկապես մտահոգիչ համարվող ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների նման շեշտակի աճը, փորձեցինք պարզել նախ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խորհրդական, ռազմական փորձագետ ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԻՑ:
-Անշուշտ մտահոգիչ փաստ է: Իրավիճակը սակայն շտկելի է, քանզի նախարար Օհանյանը վճռական է` տարաբնույթ արատների դեմ պայքարում: Իսկ դա իրավիճակը բարելավելու թերեւս ամենակարեւոր նախապայմանն է: Այս ամենը հերթապահ խոսքեր չեն, եւ ապացուցենք ասվածը փաստերով: Տարաբնույթ հանցագործությունները կանխելն անընդհատ եւ բարդ աշխատանք է: Նախ` շատ կարեւոր է պատժի անխուսափելիության գիտակցումը անձնակազմի կողմից. բոլորի համար պետք է հստակ լինի` պատասխանատվությունից ոչ ոք չի խուսափելու: Ահա այս ուղղությամբ հետեւողականության ապացույցն է Վ. Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտում տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո նախարար Օհանյանի կտրուկ արձագանքը, երբ պաշտոնից զրկվեց ու պատժվեց մոտ երեք տասնյակ մարդ: Ակնհայտ է, որ այս աննախադեպ կտրուկ արձագանքը կունենա զգաստացնող, սթափեցնող, եթե կուզեք` դաստիարակչական էֆեկտ: Հաջորդ միջոցառումը ճշգրիտ կադրային ընտրություն կատարելը, հանգուցային պաշտոններում պարկեշտ, պատասխանատվության զգացում ունեցող եւ սկզբունքային մարդկանց նշանակելն է: Համաձայնեք` շատ բարդ է գտնել մարդկանց, ովքեր չտրվեն գայթակղությունների, ունակ լինեն մերժել տարաբնույթ "միջնորդությունները": Ահա նման պատասխանատու պաշտոններում նշանակվում են զորային օղակում կայացած, ակնառու հաջողություններ ունեցած մարդիկ, ովքեր իրենց սկզբունքայնությունը, նախարարի համախոհ լինելը ապացուցել են գործով: Ինչեւէ` բանակը կենդանի օրգանիզմ է, ու ձեռքբերումներից բազմապատիկ անգամ ավելի գործ կա անելու:
"ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐՆ ԱՌԱՎԵԼ ԽՈՐՔԱՅԻՆ ԵՆ"
Քանի որ վերոնշյալ խնդիրը ներկայացվել է Ազգային ժողով եւ հավանաբար հաջորդ քառօրյայում քննարկման կդրվի, ուստի փորձեցինք ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ ԻՇԽԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՑ հետաքրքրվել, թե ինչով է պայմանավորում զինված ուժերում ծանր հանցագործությունների աճը, եւ ինչ աշխատանքներ պետք է իրականացվեն խնդրի վերացման, նվազման ուղղությամբ:
- Ինչո՞վ եք պայմանավորում, այն հանգամանքը, որ ՀՀ զինված ուժերում 2013 թվականի համեմատª 2014 թվականին ծանր ու առանձնապես ծանր հանցագործություններն այդչափ ավելացել են:
- Ըստ տարբեր վիճակագրական տվյալներիª վերջին տարիներին տեղի է ունեցել հանցագործությունների թվի նվազում, սակայն ավելացել են Զինված ուժերում հանցագործությունների դեպքերը:
Ակնհայտ է, որ հասարակության ներսում հանցագործությունների դրդապատճառները բազմաթիվ են: Դրանք հիմնականում պայմանավորված են մեր երկրում սոցիալ-տնտեսական խնդիրների առկայությամբ, աղքատության խորացմամբ եւ այլն:
Սակայն ինչ վերաբերում է Զինված ուժերին, ապա` հանցագործությունների դրդապատճառներն առավել խորքային բնույթ ունեն: Այս դեպքում տիրապետող են դառնում անհատի ձեւավորման դաստիարակչական, կրթական գործոնները: Ուստիª որեւէ գործոնի թերացումը մարդուն կարող է դրդել հանցագործության: Մասնավորապեսª ամուսնալուծված ընտանիքների թվի ավելացման հետեւանքով պատանիների վրա բացասական ազդեցություն է թողնում ընտանեկան դաստիարակության պակասը: Այս առումով կարեւորվում են նաեւ սպա-զինվոր հարաբերությունները, քանի որ բանակում հենց հրամանատարներն են ստանձնում ծնողի դերը: Այսօր մենք ունենք այնպիսի սպաներ, ովքեր բանակաշինության գործի նվիրյալներ են եւ սրբորեն կատարում են ոչ միայն իրենց զինվորական պարտականությունները, այլ նաեւ ծնողական պարտականությունները: Ցավոք, մենք ունենք նաեւ սպաներ, ովքեր թերանում են` իրենց պարտականությունները կատարելիս եւ վատ օրինակ են ծառայում մյուսների համար: Պետք է օր առաջ հեռացնել նրանց համակարգից, քանզի իրենց գործունեությամբ բացասական ազդեցություն են թողնում Զինված ուժերի մարտունակության վրա:
- Այնուամենայնիվ, ըստ Ձեզª ի՞նչն է խթանել ծանր հանցագործությունների աճը, եւ ի՞նչ աշխատանքներ պետք է իրականացվեն զինված ուժերում` առահասարակ հանցագործության նվազման համար:
- Կարծում եմª հանցագործությունների աճը պայմանավորված է մեր հասարակության ներսում համամարդկային բարոյական արժեքների խեղաթյուրմամբ: Այսօր մեր երեխաների դաստիարակության գործում ե՛ւ կրթական հաստատությունները, ե՛ւ հայ ընտանիքը պատշաճ մակարդակով չի կատարում իրեն վերապահված դաստիարակչական ֆունկցիան: Արդյունքումª տասնութամյա պատանիները մեկնում են բանակ ծառայությանª դեռեւս պատրաստ չլինելով կյանքի այդ փուլին:
Հանցագործությունների թվի ավելացումը Զինված ուժերում հասարակական բարձր հնչեղություն է ձեռք բերում: Եվ ցավալին այն է, որ բացասական վերաբերմունք է ձեւավորվում բանակի նկատմամբ, որը պատանիներին ստիպում է խուսափել զինվորական ծառայությունից:
Հանցագործությունների դեմ պայքարի լավագույն միջոցը հասարակությունն է: "Ինչ ցանես` այն էլ կհնձես" սկզբունքն է գործում: Կարծում եմª ձեւավորված արժեհամակարգն է խնդիրը, որը մեզ հեռացնում է մեր արմատներից, մեր հայ լինելու կոչումից: Ուստի, անհապաղ պետք է վերանայել թե ինչ ենք մենք այսօր քարոզում մեր ապագա սերնդին:
Ուզում եմ առիթից օգտվել եւ եւս մեկ անգամ գլուխ խոնարհել հայրենիքի սահմանների պաշտպանության սուրբ գործին իրենց կյանքը զոհաբերած հայ զինվորների անմար հիշատակի առջեւ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
