"ԴԵՊԻ ՌԴ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԿՍԿՍԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ"
Արխիվ 12-16"ԴԵՊԻ ՌԴ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԿՍԿՍԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ"
Այն, որ այս տարվա ընթացքում էականորեն կրճատվել է Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը, նոր բան չէ: Համենայնդեպսª պաշտոնական վիճակագրությունն էլ է փաստում ¥տվյալները դեռ հրապարակված չեն¤, որ տարվա առաջին եռամսյակում անկումն անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 25 տոկոսի կարգի է, ընդ որումª նույն համաչափությամբ նվազել է ինչպես ներմուծումը, այնպես էլª արտահանումը:ԻՆՉՈՒ Է ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔՆ ԱՃՈՒՄ
Իհարկեª հատկապես վտանգավոր է արտահանման անկումը, որը նույն համաչափությամբ նվազեցնում է արտարժույթի մուտքը Հայաստան: Այն առումով, որ արտարժույթի մուտքը նկատելիորեն նվազել է նաեւ տրանսֆերտների կրճատման պատճառով: Բայց այստեղ բախվում ենք մեկ տարօրինակ դրվագի. դոլարային տեսքով արտարժութային մուտքի կրճատումը պետք է հատկապես վերջին երկու ամիսներին հանգեցներ դոլարի ներքին դեֆիցիտի եւ դրամի փոխարժեքի թուլացման: Բայց փաստն այն է, որ եթե փետրվարին դրամը դոլարի նկատմամբ հիմնականում ուներ կայուն փոխարժեք, ապա ապրիլին նույնիսկ որոշակիորենª մոտ 10 դրամի չափով արժեւորվել է: Հայաստանյան ֆինանսական համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրը դա մեկնաբանում է այսպես. "Իհարկեª տրամաբանությունը հուշում էր, որ պետք է ունենայինք դրամի արժեզրկում: Բայց ունենք հակառակ պատկերը, որը փորձում են բացատրել տարբեր գործոններով, մասնավորապեսª այս ամիս իրանցի զբոսաշրջիկների թվի աճով եւ այլն: Բայց կա մեկ ավելի էական գործոն. անցած տարեվերջին ռուսական ռուբլու արժեզրկումն իր անուղղակի էֆեկտն ունեցավ նաեւ դրամի փոխարժեքի վրաª գերարժեզրկելով այն: Բայց երբ նախնական խուճապային էֆեկտն անցավ, դրամն արդեն սկսեց վերադառնալ իր ռեալ փոխարժեքին: Գումարած դրանª այս տարվա ընթացքում, եւ հատկապեսª վերջին ամիսներին դոլարի նկատմամբ նկատելիորեն ամրապնդվել է նաեւ ռուբլին, ինչը նորից իր որոշակի անուղղակի ազդեցությունն ունի նաեւ հայկական դրամի վրա, հաշվի առնելով Եվրասիական միությանը մեր երկրի մաս կազմելու գործոնը: Եվ, վերջապես, դոլարի փոխարժեքն առհասարակ բոլոր արժույթների նկատմամբ մի շարք խորքային պատճառներով ներկայումս դարձել է բավականին անկանխատեսելի, բայց դա այս պահին դեռ հայկական դրամի վրա իր նույնքան խորքային էֆեկտը չի ունեցել, չնայած այս գործոնը տարվա ընթացքում դեռ իրեն զգացնել կտա":
Այս մեկնաբանությունից կարելի է երկու գլխավոր իմաստ առանձնացնել: Նախª դոլարն աշխարհում մնում է անկանխատեսելի, իսկ դա հուշում է, որ ինչքան էլ դրամն այս պահին կայուն վարքագիծ ունի, հատկապես տարվա երկրորդ հատվածում կարող են փոխարժեքային մեծ տեղաշարժեր նկատվել, ընդ որումª ինչպես դոլարի նկատմամբ արժեզրկման, այնպես էլª արժեւորման, նաեւª գերարժեւորման տեսքով, եթե որոշ կանխատեսումների համաձայնª դոլարի իրոք տարվա ընթացքում գահավիժի իր դիրքերից:
ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ
ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐՆ ԱԶԴՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ
Երկրորդը. ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հանգամանքն արդեն իսկ դրամ-ռուբլի սերտ ասոցացվածության ֆոն են ձեւավորել, անկախ նրանից, թե Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսություններն ու արժույթներն իրականում ասոցացվածության ինչ մակարդակ ունեն:
Իսկ իրականությունն այն է, որ այս տարվա ընթացքում հայ-ռուսական առեւտրային կապերը դեռ մի բան էլ թուլացել են: Ընդ որումª Հայաստանից Ռուսաստան ապրանքների առաքման մասով թուլանալ տերմինը նույնիսկ շատ մեղմ է հնչում, հաշվի առնելով, որ արտահանում, որպես այդպիսին, գրեթե չկա: Չնայած հայաստանյան մի շարք ընկերությունների ներկայացուցիչները, որոնց հետ այս թեմայով զրուցելու առիթ ունեցանք, այս հարցով արտառոց մտահոգություն, որքան էլ տարօրինակ է, չունեն: Նրանց պարզաբանումը մոտավորապես այս տեսքն ուներ. "Այո, տարվա սկզբից դեպի Ռուսաստան արտահանում գրեթե չունենք: Բայց պատճառն ամենեւին էլ այն չէ, որ մեր առաջ շուկան փակվել է. ընդհակառակը, սկսել են գործել եվրասիական մեխանիզմները, որոնք էականորեն ավելի հարմար պայմաններ են ստեղծում արտահանման համար: Մենք էլ, շարունակելով արտադրել, գերադասում ենք դեռ ապրանքը պահել պահեստներում եւ զերծ մնալ ռուսական շուկա հանելուց` հետեւյալ պարզ պատճառով. արտահանման դեպքում մեր բոլոր հաշվարկները, բնականաբար, պետք է անենք դոլարային տեսքով: Մինչդեռ Ռուսաստանում ապրանքը, բնականաբար, վաճառվելու է ռուբլով, որը հետո պետք է վերածել դոլարի: Բայց փաստն այն է, որ Ռուսաստանում ապրանքի գները սառեցվեցինª գերթանկացումներից խուսափելու համար, մինչդեռ դոլար/ռուբլի փոխարժեքը, ինչպես հայտնի է, էականորեն փոխվեց: Հենց դա է, որ ռուսական շուկա ապրանք տանելն այս պահին մեզ համար դարձել է ոչ ձեռնտու: Բայց նաեւ ռուբլին արդեն իսկ սկսել է կարգավորվել, եւ առաջիկա մեկ-երկու ամիսներին, կարծում ենք, արտահանումը աստիճանաբար կսկսի վերականգնվել: Վերականգնումն էլ կարող է լինել շատ արագ, հաշվի առնելով, որ ունենք պահեստավորված բավականին ապրանք...": Մեր զրուցակիցները նաեւ ուշադրություն դարձրին այն հանգամանքի վրա, որ կա ԵՏՄ-ի միասնական արժույթի գաղափարը. "Եթե հնարավորություն լինի մեր ինքնարժեքային եւ վաճառքի հաշվարկներն իրականացնել նույն արժութային տրամաբանությամբ, այսինքնª Ռուսաստան արտահանման պարագայում զերծ մնանք միջանկյալ դոլարային անցումներից, ապա նման իրավիճակներն արդեն կբացառվեն: Բայց դե հասկանալի է, սա ժամանակ պահանջող լուծում է...":
Մի խոսքով այն, որ ԵՏՄ-ին անդամակցությունը ինչպես դրական, այնպես էլ բացասական դինամիկայի առումով հայաստանյան տնտեսությունն ուղղակիորեն կապում էր ռուսականի հետ, էն գլխից էլ էր կանխատեսվում: Այլ բան, թե ռուսական տնտեսության բացասական դինամիկան դեռ ինչքան կպահպանվի: Եվ ահա այս հարցով "Կոմսոմոլսկայա պրավդան" օրերս բավականին ուշագրավ փաստեր է հուշում: Մասնավորապեսª ինչքան էլ կան պատժամիջոցները, սակայն դրանք ռուսական իրական տնտեսության, արտադրանքի վրա բազմաթիվ ուղղություններով թռիչքային աճ է առաջ բերել: Մասնավորապեսª մսի արտադրությունն աճել է 20 տոկոսով, պանրինըª 32 եւ այդպես շարունակ ¥տե՛ս` գրաֆիկը¤: Սրան զուգահեռ, իհարկե, ֆինանսական լուրջ խնդիրներ կան: Այսպես, եթե անցած եւ այս տարի պատժամիջոցների պատճառով ռուսական ֆինանսական կորուստները գնահատվում են 98 միլիարդ դոլարի կարգի ¥որը ռուսական ընդհանուր վալյուտային պահուստները կնվազեցնի մոտ 1/4-ով, չնայած այս ամիս արդեն վալյուտային պահուստները անկման փոխարեն աճել են¤, ապա Եվրոպան էլ իր հերթին կորցնում է մոտ 90 միլիարդ: Դա էլ բացատրում է, թե ինչու են եվրոպական մոտ մեկ տասնյակի չափով երկրներ սկսել կտրուկ դեմ արտահայտվել պատժամիջոցներին, ինչը պատժամիջոցների հարցում հանգուցալուծումը դարձնում է տեսանելի:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
