ԵՄ-ՀԱՅԱՍՏԱՆ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ. ԻՄԻՏԱՑԻԱ՞, ԹԵ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Արխիվ 12-16ԵՄ-ՀԱՅԱՍՏԱՆ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ.
ԻՄԻՏԱՑԻԱ՞, ԹԵ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Վերջին ժամանակներս նորից շատ է խոսվում մայիսին Ռիգայում տեղի ունենալիք ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի մասին: Այն կտրվածքով, որ այս հերթական միջոցառմանը հնարավոր է, որ վերջապես իրականացվի մեր արեւմտամետների "մանկության բյուրեղյա երազանքը"ª ստորագրվի ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին պայմանագիրª անցած տարի տապալված ասոցացման պայմանագրի փոխարեն: Ու թեեւ մինչեւիսկ խոսում են, թե այդ պայմանագրում նման-նման դրույթներ կլինեն, սակայն մինչեւ մայիս բան չի մնացել, իսկ այդ պայմանագրի ո՛չ պաշտոնական նախագիծը կա եւ ո՛չ էլ անգամ նախնական համաձայնեցված դրույթները, որոնց հիման վրա հնարավոր է պայմանագիր կազմել: Թե այս իրավիճակում որքանո՞վ է իրատեսական նման պայմանագրի ստորագրումը, եւ եթե նույնիսկ ինչ-որ բան ստորագրվի ¥կա վարկած, որ կարող է սեղանին դրվել ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը¤, դա ինչ կտա Հայաստանին, "Իրավունքը" փորձեց ճշտել հայաստանյան որոշ վերուծաբաններից:
Քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ նշեց.
-Նույնիսկ Հայաստանի դիվանագիտությանը պետք չէ, որ, ասենք, հայտնի ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, այնուամենայնիվ, ստորագրի: Խնդիրը հիմնականում վերաբերում է եվրոպական արժեքներին, ժողովրդավարության, քաղաքական եւ իրավական համակարգի բարելավմանը եւ այլն: Չնայած` Եվրոպայի հետ քաղաքական պայմանագիր անհրաժեշտ է` որոշ չափով ԵՄ-ի սերտ հարաբերություններ պահպանելու համար, քանի որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո, ըստ էության, առաջացել է ընկալումների խնդիր, այսինքն` Արեւմուտքում ինչ-որ չափով Հայաստանի հանդեպ ի հայտ են եկել վերապահումներ: Եվ պետք է այս ամենը հաղթահարել: Ընդ որումª ԵՄ-ն նույնպես կողմակից է հարաբերությունների զարգացմանը եւ հանդես է գալիս նախաձեռնողի դերում: Կարծում եմª ԵՄ-ն շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների պահպանման եւ զարգացման համար:
Քաղաքագետ ԴԵՐԵՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ փաստեց.
-Հայաստանում եւ ընդհանրապես աշխարհում տնտեսությունը եւ քաղաքականությունը միմյանց հետ փոխկապակցված են, եւ տնտեսությունն է ծնում քաղաքականություն: Հետեւաբար, եթե այս երկու բաղադրիչները միմյանցից զատում ես, Ասոցացման պայմանագրի քաղաքական մասը մնում է որպես գործընթացների իմիտացիա: Կարծում եմ` այդ պայմանագրի ստորագրումն ավելի շատ իմիտացիա է, քան ռեալ գործընթաց: Ակնկալիքներ չունեմ, որ պայմանագիրը որեւէ խորքային ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի ներքաղաքական կամ պետական համակարգի վրա:
Սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆՆ ընդգծեց.
-Եթե նման պայմանագիր կնքվի, կարծում եմ, կունենանք հնարավորություն` մեր երկիր ներկրել եվրոպական առաջնակարգ տեխնոլոգիաներ եւ դառնալ կամուրջ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի միջեւ, ինչը Հայաստանի համար օգտակար կլինի: Եվրոպան տնտեսապես մեզ չի կարող ապահովել, քանի որ մենք սահման չունենք, իսկ ճանապարհները բավականին ծախսատար են, հայկական արտադրության ապրանքները չեն համապատասխանում եվրոպակական չափանիշներին եւ այլն: Այս առումով, մեզ համար Ռուսաստանն անփոխարինելի առեւտրային գործընկեր է: Այդ պատճառով էլ պայմանագրի քաղաքական հատվածի վրա ավելի մեծ ուշադրություն է դարձվել:
Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում կատարել է հարցում`պարզելու համար հասարակության կարծիքը ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին` նոր պայմանագրի ստորագրման վերաբերյալ:
1. ԵՏՄ-ին անդամակցելուց հետո, դժվար թե, ԵՄ-ի հետ որեւէ պայմանագիր ստորագրվի: Դա ընդամենը ոմանց երազանքն է- 57%:
2. Եթե քաղաքական առումով Հայաստանի համար կան շահավետ պայմաններ, ապա կարելի է եւ ստորագրել: Սակայն հնարավոր է ստորագրել միայն այնպիսի փաստաթուղթ, որը ոչ մի կերպ չի հակասի ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրին- 24%:
3. Ինչ պայմանագիր, եթե կոնչիտաներից բացի այլ բան չեն առաջարկում- 13%:
4. Այո, միանշանակ պետք է ստորագրել ու հրաժարվել ԵՏՄ-ից- 5%:
5. Դժվարանում են պատասխանել- 1%:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
