ԿԱՐԳԱԼՈՒՅԾ ԱՐՎԱԾ ՀՈՎԻՎ. «ՉԵՄ ԲԱՑԱՌՈՒՄ` ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՅԼ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼԻՆԵՆ
Արխիվ 12-16ԿԱՐԳԱԼՈՒՅԾ ԱՐՎԱԾ ՀՈՎԻՎ. «ՉԵՄ ԲԱՑԱՌՈՒՄ` ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՅԼ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼԻՆԵՆ»
«Իրավունքը» բազմիցս անդրադարձել է ավետարանական եկեղեցու կարգալույծ արված հովիվ Արմեն Միքայելյանի դատական գործին եւ ավերատարանական եկեղեցու ներսում առկա տարաձայնությունները: Օրեր առաջ տեղեկություն տարածվեց, որ ԱՄՆ-ի հայ ավետարանչական ընկերակցությունից միլիոնավոր դոլարներ են յուրացրել: Գողության համար մեղադրվողը Տիգրան Մելքոնյանն է, ով յուրացրել է 800 հազար դոլար: Ընդ որում, գումարների յուրացումը բացահայտվել է միայն ինը տարի անց: iravunk.com-ի հետ զրույցում Արմեն Միքայելյանն ասաց, որ իր համար զարմանալին այն է, թե ինչու է միայն հիմա յուրացումը բացահայտվել, երբ տարին մեկ անգամ պիտի աուդիտ արվի կազմակերպություններում:
Միքայելյանը չի բացառում, որ ավետարանական եկեղեցու պաշտոնյաները անձնական խնդիրներ են ունեցել Տիգրան Մելքոնյանի հետ: Ավելին`Միքայելյանը չբացառեց նաեւ, որ Տիգրան Մելքոնյանից բացի`այլ ձերբակալություններ եւս կլինեն:
Կարգալույծ արված հովվի համար զարմանալին այն է, որ ավետարանական եկեղեցու վերադասները դեմ են եղել, որ եկեղեցու «կեղտոտ սավանը եկեղեցու պատերից դուրս հանվի», մինչդեռ ԱՄՆ-ում իրավապահներին են հանձնում Տիգրան Մելքոնյանին. «Երբ ես բարձրաձայնեցի ավետարանական եկեղեցու ներսում առկա խնդիրները, Մկրտիչ Մելքոնյանը` ավագ հովիվը, ասում էր, որ հավատացյալն իրավունք չունի իրավապահներին հանձնել եկեղեցու կեղտոտ սավանը: Մեզ պատժեցին խնդիրները բարձրաձայնելու համար: Իսկ հիմա ԱՄՆ-ի կառույցը իրապահներին է հանձնել իրենց աշխատակցին»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
