Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Երեկ մեզ դրականորեն զարմացրեց Զարուհի Փոստանջյանի կազմակերպած խորհրդաժողովին անսպասելիորեն հայտնված օմբուդսմեն ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ: Նա օգտագործելով այդ ամբիոնը` տեղեկացրեց, որ տարեկան զեկույցում առանցքային տեղ է գրավելու Ցեղասպանության եւ դրա չճանաչման հետեւանքով հայերի մարդու իրավունքների ամենազանգվածային խախտումը.  "Իմ տարեկան զեկույցում ուսումնասիրել ենք պետական 25 մարմնի գործունեություն, տասնյակ առանձին խնդիրներ, հարյուրավոր խախտումներ եւ բողոքներ: Դուրս ենք բերել 167 համակարգային խնդիր, որոնք վերաբերում են հազարավոր մարդկանց խախտված իրավունքներին: Կա մի գերխնդիր, մի կոպտագույն իրավախախտում: Դա ՀՀ բոլոր բնակիչների սեփականության եւ իրավունքի հարցն է, որը խախտվել է կոպտագույն ձեւով` Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության իրավական ճանաչման մերժման ճանապարհով": Նա հնչեցրեց եւ պատառիկ` դեռեւս չհրապարակված զեկույցից. "Թուրքիայի կողմից սպանվել է մոտ 2.5 մլն հայ: Հայ բնակչությունը ֆիզիկական եւ հոգեկան տանջանքների է ենթարկվել, միլիոնավոր հայեր հարկադրաբար տեղահանվել են եւ զրկվել նվազագույն կենսապայմաններից, տանջամահ արվել: Մեծ եղեռնի հետեւանքով միլիոնավոր հայեր զրկվել են իրենք ունեցվածքից եւ բնակություն հաստատել ամբողջ աշխարհում, հուշարձանները քանդվել են, եկեղեցիները ոչնչացվել կամ վերածվել մզկիթների, ձեռագրերը ոչնչացվել են: Փարիզի խաղաղության կոնֆերանսում հաստատվել է, որ միայն 1914-1918թթ.-ին հայերին պատճառվել է մոտ 20 մլրդ ֆրանկի վնաս": Ինչեւէ, զարմանալով հանդերձ, պետք է ողջունենք, որ աստիճանաբար օմբուդսմենն անցում է կատարում փոքրամասնությունների իրավունքներից դեպի մեր ազգի մեծամասնության հիմնարար իրավունքների պաշտպանությունը:
Իսկ այս պահին, ինչքան էլ զարմանալի լինի, պարզվում է, որ որձ կովերի մասնագետ, նախկին վարչապետ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ երազում է, որպեսզի ՀՀ տնտեսությունը պայթի. "Մենք ունենք հսկայական անդունդ` վճարման հաշվեկշռում: Դրամը, փոխանակ արժեզրկվի, օրերս նույնիսկ արժեւորվում է: Ինչո՞ւ: Որովհետեւ իրանցիները եկել են: Լավ, բայց նման դեպքում` ԿԲ-ն պետք է դոլար գնի ու մի 50 մլն-ով պահուստներն ավելացնի: Այսօր արդեն պահուստները 1,2 մլրդ են: Ասում եք` կանխատեսում են, որ ապրիլի 24-ից հետո կպայթի: Ոչ, վաղը կարող է Չինաստանը 1 մլրդ տա, դա էլ կնստենք կուտենք: Կամ կարող է ԱՄՆ-ը լրացուցիչ 1 մլրդ տա, կամ` ՌԴ-ն: Այսինքն` ես այն մարդը չեմ, որ ասեմ` ապրիլի 24-ից հետո կպայթի: Եթե չի պայթում, կայուն է մնում` պարտքի հաշվին, մեր երկրի վարկունակությունն է իջնում: Այնպես որ, դեռեւս շանս կա պայթյունը "փոխարինել" ճահճով: Ավելի սարսափելին ուրիշ բան է. երկիրը չի աշխատում: Իսկ ավելի լավ չէ՞ պայթի, բայց սկսենք աշխատել": Դե ինչ, պարոն Բագրատյանը տնտեսություն պայթեցնելու հարուստ փորձ ունի` այն, ինչ բոլորիս գլխին եկավ 1990-ականներին: Երեւի թե, նա զարմանալիորեն կարոտով հիշում է այդ ժամանակները, ու նրա ՀՀՇ-ական սիրտը չի դիմանում, թե այդ ինչպես է, որ մեր տնտեսությունը թեեւ բարվոք չէ, բայց ժողովուրդը ընկղմված չէ համատարած փլուզման դժոխքի մեջ:
Իսկ քաղաքական ասպարեզում ապակայունացմանը ձգտող ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԸ` իր "Հիմնադիր խորհրդարանով" հանդերձ, դարձել է բլոգերների քննարկման առարկա: Նրա եւ նրա կառույցի զարմանալի վարքագիծը տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը բնութագրում է որպես տիպիկ աղանդավորական կառույցի վարքագիծ` հարուցելով Ստյոպիկ Սաֆարյանի վրդովունքը, թե ինչու են այդ փորձագետից առհասարակ հարցազրույց վերցնում: Սակայն դրանից զգալիորեն մեղմ գնահատական է տալիս մեր գործընկեր Լեւոն Սարդարյանը. "Ժիրայր Սէֆիլյանն ասելով, թե պատրաստ է ձերբակալվելու, հերթականն է, ով կանգնեց "թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի" դեպի ճահիճ տանող ոլոր-մոլոր արահետին. Ու սա էնքան ցավալի է, որովհետեւ հերոսն աչքիդ առաջ վերածվում է դեմագոգի, դեմագոգից` շաղակրատի, իսկ շաղակրատից հետո հաջորդ փուլը զրոյացումն է": Դե ինչ, քանի որ մեր գործընկերոջ անունն էլ է Լեւոն, ապա երեւի թե բնական է, որ նա լավ է ուսումնասիրել Տեր-Պետրոսյան Լեւոնի քաղաքական անկման ուղին ու միանգամից նույն ախտանիշները անմիջապես նկատում է եւ այլ գործիչների մոտ:
Իսկ մեր հռչակավոր ռուսաստանաբնակ հայրենակից ՄԻԽԱՅԻԼ ԳԱԼՈՒՍՏՅԱՆԸ իսկական հայի բախտ ունի: Համակարգչահենները կոտրել են նրա էլեկտրոնային նամակագրությունը ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալի հետ, ուր վերջինիս խնդրում է ճնշում գործադրել որոշ կայքերի վրա, որպեսզի իր ֆիլմերի առաջխաղացումն ավելի հաջող լինի: Դե ինչ, իր "հայի բախտի" դրսեւորման մեջ մեղավոր է բացառապես Գալուստյանը: Հավանաբար, նա այնքան անփութորեն է վերաբերվել սեփական էլեկտրոնային փոստի անվտանագությանը (ի վերջո արվեստի մարդ է, չէ՞), որ թերեւս այն կոտրելու համար պետք չէր լինել համակարգչահեն, դա ի զորու կլիներ անել երեւի թե ցանկացած գրագետ ուսանող-ծրագրավորող: Դե ինչ, ձեր էլեկտրոնային շտեմարանները կողպած պահեք, որպեսզի ուրիշներին գող չանվանեք:

Զարմացած է  ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ