Լոս Անջելեսի հայտնի բլոգերներից մեկից (ում անունը հասկանալի պատճառով չենք հրապարակում), ստացված տեղեկությունների համաձայն` լրատվական դաշտում հայտնված Գարեգին Բ կաթողիկոսի ապօրինածին դստեր մասին ասեկոսեները թխվել են հենց Լոս Անջելեսում`
այդտեղ վաղուց արդեն բնակություն հաստատած ՀԱԿ մի խումբ ակտիվիստների կողմից: Մեր աղբյուրը հայտնեց նաեւ, որ շուտով այդ նույն խումբը համացանցում շրջանառության մեջ է գցելու ՀՀԿ առաջնորդների վերաբերյալ կեղտոտ վարկաբեկումներ` ձգտելով ամբողջովին սեւացնել Աշոտ Նավասարդյանի, Վազգեն Սարգսյանի եւ Անդանիկ Մարգարյանի կենսագրությունները: Բլոգերի խոսքով` տեղեկատվական գարշանք արտադրող այդ խմբում համարում են, որ Սերժ Սարգսյանի դեմ վարկաբեկիչ նյութերը սպասվող արդյունքը չեն տալիս, ուստի որոշել են ինչքան հնարավոր է կեղտոտել ՀՀԿ-ի անցյալը: