Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԱՍՍԱԼԱ-Ի ԱՆՈՒՆԻՑ` ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՐԵԼ ԵՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ

Արխիվ 12-16

ԱՍՍԱԼԱ-Ի ԱՆՈՒՆԻՑ` ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՐԵԼ ԵՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ

Երեկ համացանցում հայտնվել է ստորեւ ներկայացվող հաղորդագրությունը, որը ստորագրված է "Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի ռազմական խորհուրդ".
–Էրտողանի իշխանութեան կողմէ 24 Ապրիլը թրքական տօնակատարութեան օր անուանելը հայ ժողովուրդի, համայն քաղաքակիրթ մարդկութեան եւ 1.5 միլիոն  զոհուած հայերու յիշատակին նկատմամբ վիրաւորանք եւ մարտահրաւէր է:
Այն պետութիւններու ներկայացուցիչները, որոնք Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի օրը` 24 Ապրիլ 2015-ին ներկայ ըլլան Էրտողանի ծրագրած տօնախմբութեան, փաստօրէն զօրակցած պիտի ըլլան ցեղասպանին ու քաջալերած` ժողովուրդներու դէմ ցեղասպանութիւններ իրականացնելու քաղաքականութիւնը:
Կոչ կþուղղենք Թուրքիոյ ողջ ազատամիտ հանրութեան եւ բոլոր ժողովուրդներուն, որ ընդդիմանան Էրտողանի այս սադրանքին:
Էրտողանի տօնախմբութիւնը կայանալու պարագային, Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակը անմիջապէս պիտի քննարկէ Թուրքիոյ դէմ ռազմական գործողութիւններ վերսկսելու ծրագիրը:
Թե իրականում ով է դրա հեղինակը, դժվար է ասել, քանզի ՀՀ անկախացումից հետո ԱՍՍԱԼԱ-ն պաշտոնապես ինքնալուծարվել է: Միգուցե, դա հայկական որեւէ խմբավորման տարածած տեքստն է, սակայն տեղեկատվական անվտանգության փորձագետները չեն բացառում, որ տեքստը կարող է ստեղծված լինել Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից` նպատակ ունենալով այն ահաբեկչությունները, որ այժմ տեղի են ունենում Ստամբուլում եւ այլուր, ապրիլի 24-ի նախօրեին հռչակել հայերի ձեռքի գործ:

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ