Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

"ԳՈՒԼՈՅԱՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՎ ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆՔ". ՀՀԿ ԿԱԶՄԲԱԺՆԻ ՂԵԿԱՎԱՐ

Արխիվ 12-16

"ԳՈՒԼՈՅԱՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՎ ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆՔ". ՀՀԿ ԿԱԶՄԲԱԺՆԻ ՂԵԿԱՎԱՐ

25 տարի առաջ ապրիլի 2-ին "Անկախության բանակ" ռազմական միավորման հրամանատարների եւ Աշոտ Նավասարդյանի ղեկավարությամբ նախաձեռնող խմբի կողմից հիմնադրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: 5 տարի առաջ 20-ամյակը նշվեց մեծ շուքով, Մարզահամերգային համալիրում, սակայն այս տարի կարծես պասսիվություն է նկատվում: Թե ինչով է այն պայմանավորված` հարցով դիմեցինք ՀՀԿ կազմբաժնի ղեկավար ՌՈՒԲԵՆ ԹԱԴԵՒՈՍՅԱՆԻՆ, ով հերքեց պասսիվության փաստը, նշելով, որ այսօր ՀՀ տարբեր մարզերում անցկացվել են միջոցառումներ. "Ամբողջ տարվա ընթացքում մենք նշելու ենք 25-ամյակը. այսօրվանից (ապրիլի 2-ից-խմբ.) սկսած մեր բոլոր տարածքային կառույցներում: Այսօր Կապանում, Արտաշատում, Արագածոտնում, Գյումրիում, այդ թվում նաեւ Երեւանում` մեր կենտրոնական գրասենյակում` ԳՄ նիստին կնշվի այն, որտեղ նաեւ կտրվի միջոցառումների ստարտը` ողջ տարվա համար": Թե արդյոք հենց ապրիլի 2-ին մեծ միջոցառում չկազմակկերպելը կապ ունի ապրիլի 24-ի միջոցառումների հետ` պարոն Թադեւոսյանը չհերքեց:
Ռ. Թադեւոսյանից նաեւ հետաքրքրվեցինք` եղե՞լ է ՀՀԿ-ի պրակտիկայում այնպիսի նախադեպ, որ նշանակվի մարզպետ, որը ՀՀԿ-ական չէ, հանձին այն փաստի, որ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը ազատվեց այդ պաշտոնից, որին փոխարինելու եկավ Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանը, Թադեւոսյանը նշեց, որ նոր է տեղեկացել դրա մասին եւ այդտեղ որեւէ տարօրինակ բան չի տեսնում, սակայն չի ցանկանում որեւէ բան ասել այդ կապակցությամբ. "Սա աշխատանքային գործընթաց է, եւ գործադիր մարմնի ղեկավարը նման որոշում է կայացրել, որը ընդունում եւ ողջունում ենք":

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ