Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՍԻՄ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԱՊԱԳԱ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ

Արխիվ 12-16

ՍԻՄ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԱՊԱԳԱ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ

Երեկ ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ Աժ-ում հանդիպեց Երեւանի պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի մի շարք ուսանողների հետ: Ապագա քաղաքագետներին պատգամավորը նախ ներկայացրեց իր անցած քաղաքական ճանապարհը, այն դժվարություններն ու խոչընդոտները, որին նա եւ կուսակիցները հանդիպել են 26 տարիների ընթացքում. "Կուսակցությունը ստեղծվել է 1989 թվականի ապրիլի 4-ին, եւ իրավիճակն այսքան ազատ ու ժողովրդավար չէր: Երբ ստեղծում էինք ՍԻՄ-ը, դա ուղեկցվեց ձերբակալություններով, մի պահ անգամ պարետային ժամ էր հայտարարված, որ մարդիկ երեկոյան ժամերին չէին կարող ազատ դուրս գալ փողոց: Բազմիցս հայտնվել եմ կալանքի տակ, երկու անգամ մահափորձ են կատարել իմ նկատմամբ, իսկ երկու անգամ նույնիսկ դատապարտվել եմ":
Քաղաքական գործիչը երիտասարդներին ասաց, որ քաղաքական ճանապարհ անցնելն այդքան էլ հեշտ բան չէ, բայց այն պետք է անցնել պատվով:
Հարց հնչեց ուսանողի կողմից, թե այսօրվա մեր ընդդիմությունը ֆիկտիվ է եւ պայքարող չէ՞, ինչին ի պատասխան` պատգամավորը նշեց, որ մեր ընդդիմությունը ֆիկտիվ չէ, սակայն շատ անգամ չի կարողանում իր անհամաձայնությունը կամ հակադրվելը իշխանություններին, կամ ինչ-որ մի նախաձեռնությունը, ներկայացնել գրագետ ձեւով. "Այո, մենք ունենք ոչ այդքան գրագետ ընդդիմադիր գործիչներ, ովքեր ինչ-որ նախաձեռնությանը դեմ լինելով` չեն կարողանում հիմնավորել ինչու, կամ ինչին են դեմ: Սա չի վերաբերում բոլորին, եւ, օրինակ, ՀՅԴ-ն տարիներ առաջ դուրս եկավ կոալիցիայից, քանի որ նրանք անհամաձայնություն հայտնեցին հայ-թուրքական արձանագրությունների` մեր իշխանությունների կողմից ստորագրմանը: Այսինքն` նրանք ունեցան գաղափարական անհամաձայնություն եւ ոչ թե մեկ, կամ մի քանի անձերին դեմ լինելով": Պատգամավորը ուսանողներին համեմատական ներկայացրեց ներկա եւ նախորդ ընդդիմադիրների գործունեության պայմանների միջեւ` նշելով. "23 տարի լինելով ընդդիմադիր` նման ջերմոցային պայմաններ, որոնք ունեն այսօրվա ընդդիմադիրները, չենք ունեցել: Հիմա նրանց տրվում են ավելի շատ արտոնություններ շատ հարցերում, քան իշխող կուսակցությանը: Ես այն ժամանակ, որքան էլ ցանկանայի, ինձ երբեք հանրային հեռուստաընկերությամբ ելույթ չէին տրամադրի, իսկ հիմա նրանք ունեն այդ հնարավորությունը եւ դեռ մի բան էլ ավելին":
Հանդիպումն անցավ ջերմ ու բուռն մթնոլորտում, հնչեցին բազում հարցեր, որոնց պատասխանները ուսանողները տարան իրենց հետ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ