Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՑ ՄԱՐԶՊԵՏ, ՄԱՐԶՊԵՏԻՑ... ԴԵՍՊԱ՞Ն

Արխիվ 12-16

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՑ ՄԱՐԶՊԵՏ,
ՄԱՐԶՊԵՏԻՑ... ԴԵՍՊԱ՞Ն

Երեկ ՀՀ կառավարության նիստում, ինչպես զեկուցեց արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարար ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԸ, կառավարության որոշմամբ` Արամ Հարությունյանն ազատվեց Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Ի դեպ, չի բացառվում, որ կրկնվի Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի պատմությունը, ով մարզպետից նշանակվեց Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, այնպես որ, հնարավոր է մի դեսպանի պաշտոն էլ բաժին հասնի նախկին բնապահպանության նախարար պարոն Ա. Հարությունյանին: Իսկ ինչ վերաբերում է Կոտայքի մարզպետի պաշտոնին, ապա կառավարության մեկ այլ որոշման համաձայն` այդ պաշտոնը ստանձնեց ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան` ԿԱՐԱՊԵՏ ԳՈՒԼՈՅԱՆԸ, ով մինչ այդ զբաղեցնում էր Աբովյանի քաղաքապետի պաշտոնը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ