ՊԵՐՄՅԱԿՈՎԻ ԳՈՐԾՈՎ "ՊԱՐԶՎԵԼ ԵՆ ԷԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ"
Արխիվ 12-16ԷԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ"
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի գործով փորձաքննությունները դեռ շարունակվում են: Մասնավորապեսª դատաբժշկական փորձաքննությունների արդյունքում "պարզվել են էական հանգամանքներ, որոնց վերջնական գնահատական տալու համար անհրաժեշտ են նաեւ այլ փորձաքննությունների` մասնավորապես դատագենետիկական եւ դատաքիմիական փորձաքննությունների արդյունքները: Դրանք ստանալուց հետո արդեն կոնկրետ անդրադարձ կկատարենք այդ հանգմանքներին",- մեզ հետ զրույցում ասաց Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների փաստաբան Երեմ Սարգսյանը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
