Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

"ՍԷՖԻԼՅԱՆՆ ԷԼ ԳԻՏԻ` ՎԱՐԿԵՐԸ ՉՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿՈՉԸ ՌԵԱԼ ՉԷ"

Արխիվ 12-16

"ՍԷՖԻԼՅԱՆՆ ԷԼ ԳԻՏԻ`
ՎԱՐԿԵՐԸ ՉՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿՈՉԸ ՌԵԱԼ ՉԷ"


Ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՑ "Իրավունքը" հետաքրքրվեց` արդյո՞ք "Հիմնադիր խորհրդարան" նախաձեռնության համակարգող քարտուղար Ժիրայր Սէֆիլյանի կոչը մինչեւ ապրիլի 24-ը վարկերը չմարելու մասին իրական է ու ռեալ: "Սէֆիլյանի կոչերը ես բացասական եմ համարում, չնայած ես իրեն համարել եմ հայրենասեր մարդ, բայց էս վերջին հայտարարությունները չեմ կարող մեկնաբանել ու հասկանալ",- պատասխանեց պատգամավորը:
Ըստ նրա` Սէֆիլյանի` վարկերը չմարելու մասին կոչը տրամաբանական ու ռեալ չէ: "Ինքն էլ գիտի, որ ռեալ չէ",- ասաց Ալեքսանյանը:
Պատգամավորը կարծում է, որ Սէֆիլյանի այս հայտարարությունները ուղղորդված են դրսից, ամենայն հավանականությամբ, արեւմտյան ինչ-ինչ շրջանակներից:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ