ԻՆՉ ԵՆ ԾՐԱԳՐԵԼ "ՍԵՎ ՈՒ ՍՊԻՏԱԿ ՈՉԽԱՐՆԵՐԸ" ԵՎ ՆՐԱՆՑ ԱՆԳԼՈՍԱՔՍ ՉՈԲԱՆՆԵՐԸ
Արխիվ 12-16ԻՆՉ ԵՆ ԾՐԱԳՐԵԼ "ՍԵՎ ՈՒ ՍՊԻՏԱԿ ՈՉԽԱՐՆԵՐԸ"
ԵՎ ՆՐԱՆՑ ԱՆԳԼՈՍԱՔՍ ՉՈԲԱՆՆԵՐԸ
Մազութային սուլթանատի ռազմատենչ հռետորաբանությունը հասել է իր գագաթնակետին: Ակկոյունլու եւ Կարակոյունլու (սեւ եւ սպիտակ ոչխարների) քոչվոր ցեղի առաջնորդները` սուլթանատի բռնապետով սկսած, պատգամավորներով ու այլ խառախուռայով վերջացրած, մի գլուխ սպառնում են գրավել ինչ ասես` Ստեփանակերտով սկսած, Երեւանով վերջացրած:
Թբիլիսիում Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակում կոյունլուների հորդաների առաջնորդ Զաքիր Հասանովը բլբուլ էր կտրել` սպառնալով Հայաստանին, բայց միաժամանակ մի բոլ բողոքել էր հայերից: "Հայաստանը երեք երկրների նկատմամբ շարունակում է բռնազավթման քաղաքականություն վարել, ոչնչացնում է մեր մշակութային եւ պետական հուշարձանները: Մենք պետք է ուշադրության կենտրոնում պահենք այս կարեւոր հարցերը":
ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԸՆԴԴԵՄ ՄԵՐ ԵՐԿՐԻ
Այդ տերմինը` հիբրիդային պատերազմ, մինչ վերջերս հիմնականում օգտագործում էին փորձագիտական շրջանակները, սակայն մի քանի օր առաջ դա հնչեց պաշտոնատար անձի` ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի շուրթերից, ով մատնանշեց, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ վարում է հենց հիբրիդային պատերազմ:
Եթե երկու բառով ներկայացնենք, թե դա ինչ է, ապա դա ռազմական եւ տեղեկատվական-հոգեբանական բաղադրիչների համատեղում է, ու, կոպիտ ասած, նշանակում է գործողություններ դրսից եւ ներսից: Որպես անցում դասական հիբրիդային պատերազմի, Արծրուն Հովհաննիսյանը մատնանշեց այն պահը, երբ սահմանային սադրանքների ընթացքում թշնամին սկսեց կիրառել արդեն 120 մմ-ոց ականանետներ:
Այսինքն` ինչ է տեղի ունենում: Չնայած հսկայական ռազմական բյուջեի, թշնամին, այնուամենայնիվ, լայնամասշտաբ պատերազմական գործողություններ ծավալելու շանսեր չունի, քանզի ե՛ւ մեր բանակն է Հարավային Կովկասի ամենամարտունակ բանակը, ե՛ւ առկա են ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի ռազմական պարտավորությունները: Այդ պայմաններում անընդհատ կրկնվող եւ աստիճանաբար ավելի մեծ մասշտաբներ ու ուժգնություն ստացող ռազմական սադրանքները ավելի շուտ լուծում են ոչ թե ռեալ ռազմական խնդիր, այլ հետապնդում են նպատակ` Հայաստանի ներսում փչացնել բարոյահոգեբանական մթնոլորտը, սերմանել ապագայի նկատմամբ անվստահության, խուճապի եւ անհուսության տրամադրություններ, հոգեբանորեն ստեղծել մոտալուտ մեծ պատերազմի պատկեր ու փորձել արագացնել արտագաղթը, որպեսզի ե՛ւ բանակը ամուր թիկունք չունենա, ե՛ւ ինչ-որ պահից բնակչությունը բավարար չլինի անհրաժեշտ ծավալի զորակոչի համար:
Սակայն զուտ դրսից արդյունավետ տեղեկատվական-հոգեբանական պատերազմ մղելը չափազանց դժվար է, եւ անխուսափելիորեն գործի են դրվում ներսի շպիոնօնիկները: Ճիշտ է, դժվար թե զգալի լինի այն 5-րդ շարասյուների քանակը, ովքեր ստանում են անմիջապես ադրբեջանական եւ թուրքական ֆինանսավորում, սակայն ազդեցության գործակալների վճարովի հսկայական ցանցեր ունեն անգլոսաքսերը` ամերիկացիները եւ բրիտանացիները: Նշենք նաեւ, որ այդ նույն անգլոսաքսերը` ի դեմս "Բրիթիշ Պետրոլիումի", Ադրբեջանի իրական կառավարիչներն են, ու դրա համար իրենց կողմից ֆինանսավորվող գործակալական ցանցը այդքան համակարգված կատարում է աշխատանք` հօգուտ Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերի:
Նկատելի է, թե ինչպիսի ինտենսիվությամբ ադրբեջանական քարոզչությունը տեղայնացվում է եւ տարածվում հայկական լրատվական դաշտում, հաճախ այդ լրատվական դաշտի առանձին օղակներ "պասերով" խաղում են ադրբեջանական իրենց գործընկերների հետ: Դե, ընդդեմ պետական իշխանության եւ ավանդական արժեհամակարգի աշխատելու սովոր գրանտածիծները որեւէ բարոյական արգելակ չունեն, որը նրանց կխանգարի սպասարկել թուրքի շահը, հենց որ "քեռի Սեմից" եւ բրիտանական դեսպանատնից համապատասխան հրահանգ ստանան: Ու առաջին անգամ տեսնում ենք այնպիսի երեւույթը, ինչպիսին է ադրբեջանական քարոզչության բացահայտ, նպատակամղված եւ ճիշտ ու ճիշտ ադրբեջանական ոճով տարածումը, ինչը պարզորոշ երեւաց կամովին գերի հանձնված զինծառայողի տեսաուղերձի տիրաժավորման տեսքով: Գերի հանձնվելու եւ Ադրբեջանի դեմ չկռվելու այդ կոչը, թեեւ հնչում էր վատ անգիր արածի կմկմացող ձայնով, բայց ավելի լավ ոչինչ Բաքվում դեռեւս չունեն` այստեղ իրենց գործընկերներին փոխանցելու համար: Ճիշտ է, կան եւ Ստոկհոլմում ապրող վտարանդի, իսկ ավելի ճիշտ` վտարանտեր "գրող" Վահե Ավետյանի պացիֆիստական թուրքամետ տեքստերն ու տեսագրությունները, սակայն նա այն աստիճանի "խփված ֆիգուր" է, որ նրա հարթ հայերենը չի կարող օգնել` աշխատեցնելու նրա պիղծ դավաճանական տեքստերը:
Առավել համարձակ, բնականաբար, աշխատում են սոցիալական ցանցերի, մասնավորապես, "Ֆեյսբուքի" օգնությամբ, այդ թվում եւ խուճապահար լուրերի տարածման տեսքով, բայց դա այնքան էլ բավարար չէ, քանզի մեր ժողովուրդը արտաքին վտանգին դեմ հանդիման համախմբվելու հատկություն ունի:
Ուստի, պարտադիր բաղադրիչ դառնում են եւ տարատեսակ "հեղափոխական" ու այլ ապակայունացնող շարժումները, որոնք թեեւ արտաքուստ կարող են մի բան էլ հայրենասիրական հռետորաբանություն օգտագործել, սակայն սուր ծայրով ուղղված են պետական մարմինների նկատմամբ ծայրահեղ ատելության բորբոքմանը, ինչպես նաեւ ռեալ անկարգություններ կազմակերպելու ծրագրերով:
"ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ" ԻՐԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ
Ինչո՞ւ է ընտրված եւ վաղուց շրջանառվում "100-ամյակն առանց ռեժիմի" կարգախոսը, որը ենթադրում է սուր գործողություններ հենց ապրիլի 24-ին: Դա երկու նպատակների հանճարեղ համադրություն է` մի կողմից այդ օրը Երեւանի փողոցներում լինելու է առավելագույն քանակով մարդ, այդ թվում եւ արտերկրյա պատվիրակություններ եւ լրատվամիջոցներ, ինչը բարձրացնում է ծրագրվող անկարգությունների շանսերը, մյուս կողմից անկարգությունների փաստի տարածումը ԶԼՄ-ներով այն պահին, երբ աշխարհի ուշադրությունը սեւեռված է լինելու Երեւանի վրա, առավելագույնս ապահովելու է թուրքական ժխտողականության սպասարկումը:
Հենց այդ պատճառով "Հիմնադիր խորհրդարանը" սեփական վարկանիշի հերն անիծելով եւ անգամ "հեղափոխության սիմվոլ" Շանթ Հարությունյանի կոչին չանսալով` կարեւորագույն է համարում գործողությունները հենց ապրիլի 24-ի երեկոյան սկսելը: Ու բնական է նաեւ իշխանության արձագանքը` Երեւանի քաղաքապետարանը հանրահավաք անելը նրանց արտոնել է Էրեբունի թանգարանի մոտ, աչքից ու շառից հեռու: Բայց հարց է ծագում` ինչո՞ւ "Հիմնադիր խորհրդարանը", այդ թվում եւ Ժիրայր Սէֆիլյանն այդպես հեշտությամբ համաձայնեցին քաղաքապետարանի առաջարկին:
Պարզ է, որ մարդկային հոծ զանգվածներ ապրիլի 24-ին հնարավոր է ինչ-որ բանի մեջ ներքաշել միայն մայրաքաղաքի կենտրոնում եւ Ծիծեռնակաբերդում, բայց ոչ` հեռավոր ծայրամասում: Կարելի է ենթադրել, որ այդպես հեշտությամբ Էրեբունու տարբերակին համաձայնությունը տրվել է նախօրոք ձերբակալվելու հեռանկարից խուսափելու համար: Իսկ դա կարող է ենթադրել երկու տարբերակ:
Առաջին տարբերակով Էրեբունիում անցկացվելիք հանրահավաքը կլինի ծխածածկույթ, անգամ եթե այդտեղից նույնիսկ շատ ագրեսիվ ձեւով շարասյուներ շարժվեն ինչ-որ տեղ: Այդ դեպքում պետք է սպասել, որ մարդահոծ վայրերում, ինչպես նաեւ իշխանական շենքերի մոտ կհայտնվեն փոքրիկ, բայց մոբիլ խմբեր, որոնք խիստ համակարգված կգործեն` ըստ նախօրոք մշակված եւ այժմ գաղտնի պահվող ծրագրի: Ու, թերեւս, այդպիսի սցենարի առկայությամբ կարելի է բացատրել եւ այն, որ "Հիմնադիր խորհրդարանում" այժմ գոյացել է հիսթերիկ շպիոնոմանիա, եւ անգամ որոշ ակտիվիստներ բացեիբաց գրում են, որ Սէֆիլյանի շուրջ կարող են միանգամից մեկից ավելի "բրուտոսներ" հայտնվել:
Իսկ ինչ վերաբերում է երկրորդ տարբերակին, ապա կարելի է ենթադրել, որ արեւմտյան սպոնսորներից ստացված խոշոր գումարի հաշվետվությունը տալու պահն աչքի առաջ ունենալով, բայց հույս չունենալով` ռեալ խոշոր անկարգություններ կազմակերպելու, միգուցե "Հիմնադիր խորհրդարանում" նույնիսկ ուրախությամբ ընդունել են մայրաքաղաքի ծայրամասում հավաքվելու տարբերակը, որպեսզի այդտեղից շարժվող հույժ ագրեսիվ եւ զանգվածային անկարգությունների նախապատրաստված շարասյունը բարեհաջող ծեծվի եւ ձերբակալվի իրավապահների կողմից` չհասնելով մարդաշատ վայրեր, եւ հետո հա՛մ պատվիրատուին կասեն, որ արել են հնարավոր առավելագույնը, հա՛մ հալածյալի կերպարանքով կփորձեն ապագայի համար վարկանիշ հավաքել: Ինչեւէ, բոլոր դեպքերում իրավապահներից պահանջվում է առավելագույն զգոնություն եւ լավագույնս կատարվող աշխատանք:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
ԱՄՆ-Ն ԿՈՒՏ Է ՏԱԼԻՍ
Բավականին հետաքրքիր հայտարարություններով են հանդես եկել երկու առանցքային ամերիկացիներ: Մի կողմից նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլզը հայտարարել է. "ԱՄՆ-ն Հայաստանի առեւտրային գործընկերների շարքում 5-րդն է, ինչը դրական է, բայց մենք` ամերիկացիներս, սիրում ենք ամեն ինչում լինել առաջինը, եւ եթե կարող ենք դա անել, ես ուզում եմ, որ անենք": Դա աննախադեպ է` ԱՄՆ-ն, ըստ էության, առաջին անգամ է ակնարկում, որ պատրաստ է դառնալ Հայաստանի խոշորագույն տնտեսական գործընկերը:
Իսկ մյուս ամերիկացին դա հայ հանրությանը "Բուշի վարսավիր" տիտղոսով հայտնի նախկին դեսպան, ներկայումս Ատլանտյան խորհրդի վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Մեթյու Բրայզան է: Ընկնելով հուշերի մեջ` նա հայտարարում է. "Ամեն անգամ, երբ ես գալիս էի, մեծ ջանքեր էի ներդնում` ՀՀ կառավարության իմ հայաստանյան գործընկերներին համոզելու համար` չդառնալ այդքան կախյալ Ռուսաստանից էներգետիկ ոլորտում, եւ այլ ոլորտներում` եւս, բայց հիմնականում` էներգետիկ: Ռուսաստանը չափազանց փորձառու էր` Հայաստանին բավականին դժվարին կախվածության մեջ գցելու հարցում: Լավ կլիներ, որ Հայաստանը չաներ այն, ինչ արդեն արել է` դառնալով այդքան կախյալ Ռուսաստանից": Բրայզան միաժամանակ ակնարկում է, որ ԱՄՆ նախագահը կարող է բարենպաստ դիրքորոշում որդեգրել հայերի նկատմամբ Արցախի հարցում, ու օգտագործելով իր ազդեցությունը` ապաշրջափակել Հայաստանը: Այսինքն` ԱՄՆ-ն բացի "մտրակից"` կեղտոտ միջազգային զեկույցների եւ Ադրբեջանի ձեռամբ հիբրիդային պատերազմ վարելու տեսքով, առաջարկում է եւ քաղցրաբլիթ, եթե Հայաստանը պոկվի ԵՏՄ-ից:
Ի դեպ, մայիսին Ռիգայում կայանալիք ԵՄ "Արեւելյան գործընկերության" գագաթնաժողովի առնչությամբ աննախադեպ ակտիվություն է դրսեւորում ՀՀԿ-ի եւ վերջինիս դաշնակիցների "արեւմտամետ" թեւը, եւ դրա համար օգտագործվում են եւ այդ թեւի ԶԼՄ-ների բովանդակ հնարավորությունները: Բայց միաժամանակ "տիտղոսային" արեւմտամետները, առաջին հերթին գրանտների վրա նստածները, կարծես վախեցած են ու "մկան ծակերից" չեն շտապում դուրս գալ: Նման է, որ բոլորը սպասում են ապրիլի 24-ին...
