Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԱՍԱԼԱ-Ի ԱՆԴԱՄ. «ՀԱՎԱՆԱԲԱՐ, ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ՊԱՐԶ ԿԴԱՌՆԱ` ԴԱ ԱՍԱԼԱ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է, ԹԵ` ՈՉ

Արխիվ 12-16

ԱՍԱԼԱ-Ի ԱՆԴԱՄ. «ՀԱՎԱՆԱԲԱՐ, ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ՊԱՐԶ

ԿԴԱՌՆԱ` ԴԱ ԱՍԱԼԱ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է, ԹԵ` ՈՉ

 

ԱՍԱԼԱ-ն երեկ հայտարարություն է տարածել ապրիլի 24-ը Թուրքիայի կողմից որպես տոն նշելու վերաբերյալ: Հայտարարության մեջ հստակ ասվում է, որ եթե այդ օրը  տոնախմբություն լինի, ԱՍԱԼԱ-ն կքննարկի Թուրքիայի դեմ ռազմական գործողություններ սկսելու հարցը: Տեղեկատվական անվտանգության փորձագետները, սակայն, մտավախություն ունեն, որ սա Թուրքիայի  հատուկ ծառայությունների կողմից  արված հայտարարություն է կամ հայկական որեւէ խմբավորման:

«Իրավունքը» ԱՍԱԼԱ-Ի անդամ Վազգեն Սիսլյանից պարզեց` արդյոք հայտարարությունն արվել է ԱՍԱԼԱ-ի անունից:

Պրն Սիսլյանը, որպես ԱՍԱԼԱ-ի բացահայտված անդամ, ասաց, որ չի կարող որեւէ կերպ մեկնաբանել հայտարարությունը. «Ինձ` որպես բացահայտված անդամի, ոչ տեղյակ են պահում, ոչինչ չեն ասում: Այնպես որ չեմ կարող ասել` ԱՍԱԼԱ-Ի անունից է հայտարարվել, թե`ոչ»:

Վազգեն Սիսլյանի կարծիքով, հավանաբար, պետք է սպասել մինչեւ ապրիլի 24-ը` տեսնելու` արդյոք գործողություններ արվելու են, թե` ոչ: Դրանից հետո պարզ կդառնա` սա ԱՍԱԼԱ-ի հայտարարությունն է, թե ուղղակի պրովոկացիա:

ԱՍԱԼԱ-ի անդամի խոսքով` իր համար եւս անսպասելի էր այդ հայտարարությունը. «Ես եւ ոգեւորվել եմ, եւ` ոչ: Այսքան տարի լռություն էր, ու հանկարծ հայտարարություն արվեց: Չգիտեմ` ինչ ասեմ»:

Ինչ վերաբերում է այն տեղեկատվությանը, թե ԱՍԱԼԱ-ն ՀՀ-ի անկախացումից հետո պաշտոնապես լուծարվել է, նման տեղեկատվություն Սիսլյանը չի կարդացել որեւէ տեղ. «Ինքնալուծարման խնդիր չեմ տեսնում այնքան ժամանակ, քանի դեռ ես այդ խմբի ու Արեւմտյան Հայաստանի ազատագրման գաղափարի կողմնակից եմ: Ինչքան գիտեմ, գաղտնի բանակն ինքնալուծարման հայտարարություն երբեւէ չի արել»:

Վազգեն Սիսլյանը ցավով ասում է, որ ԱՍԱԼԱ-ի մասին հիշում են միայն ծանր ժամանակ. «Շատերը մեզ ընկալում են որպես հավաքարար կամ հարցեր լուծող»:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ