Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԻՆՉՈ՞Ւ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ՉԵՆ ԱՐՏԱՔՍՈՒՄ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻՆ

Արխիվ 12-16

ԻՆՉՈ՞Ւ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ՉԵՆ ԱՐՏԱՔՍՈՒՄ  ԺԻՐԱՅՐ

ՍԵՖԻԼՅԱՆԻՆ

 

Ազատամարտիկ, «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության համակարգող քարտուղար Ժիրայր Սեֆիլյանը, ինչպես հայտնի է, Լիբանանի քաղաքացի է եւ մինչ այժմ ՀՀ քաղաքացիություն չունի: Չնայած այս հանգամանքին`  ազատամարտիկը բավական ակտիվ քաղաքական գործունեություն է ծավալում` իշխանափոխության կոչեր անելով:

«Իրավունքը» ՀՀ ոստիկանության անձնագրերի ու վիզաների վարչություն` խնդրելով տրամադրել ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների կեցության ժամկետի, ժամկետը խախտողներին պատասխանատվության ենթարկելու մասին լիարժեք ու ամբողջական տեղեկատվություն, ինչպես նաեւ տեղեկություն այն մասին, թե  «Հիմնադիր Խորհրդարան» նախաձեռնության համակարգող քարտուղար, Լիբանանի քաղաքացի Ժիրայր Սեֆիլյանը, չլինելով ՀՀ քաղաքացի, ի՞նչ կարգավիճակով է ապրում Հայաստանում:

Ի պատասխան մեր գրավոր հարցմանը, տեղեկանում ենք, որ «օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի  համաձայն`սահմանված է կացության 3 տիպի կարգավիճակ` ժամանակավոր`1 տարյա ժամկետով, մշտական` 5 տարյա ժամկետով և հատուկ`10 տարյա ժամկետով: Նույն օրենքի 30-րդ հոդվածի համաձայն` օտարերկրացին պարտավոր է կամավոր հեռանալ Հայաստանի Հանրապետության տարածքից, եթե լրացել է նրա կացության կարգավիճակի վավերականության ժամկետը:

Եթե վերը նշված օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված դեպքերում օտարերկրացին կամավոր չի հեռացել Հայաստանի Հանրապետության տարածքից, ապա Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը արտաքսման վերաբերյալ գործ է հարուցում և ներկայացնում դատարան:

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն`արգելվում է արտաքսել Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրացուն, եթե նա իր խնամքի տակ ունի անչափահաս երեխա:

Ինչ վերաբերում է Ժիրայր Սեֆիլյանին Հայաստանից արտաքսելուն, 1993 թ-ի դեկտեմբերի 22-ին Ժիրայր Սեֆիլյանին տրամադրվել է կացության կարգավիճակ` 1 տարի ժամկետով: Ժ. Սեֆիլյանի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունից արտաքսելու գործ երբեւէ չի կազմվել, քանի որ վերջինս իր խնամքի տակ ունի անչափահաս երեխա:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ