ՆԻԿԻՏԱ ՄԻԽԱԼԿՈՎԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՂՈՔԻ ԱԼԻՔ Է ԲԱՐՁՐԱՑՐԵԼ ԲԱՔՎՈՒՄ
Արխիվ 12-16ՆԻԿԻՏԱ ՄԻԽԱԼԿՈՎԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
ԲՈՂՈՔԻ ԱԼԻՔ Է ԲԱՐՁՐԱՑՐԵԼ ԲԱՔՎՈՒՄ
ՌԴ կինեմատոգրաֆիստների միության նախագահ, կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովը այս օրերին գտնվում է Բաքվում:
Համաշխարհային մասշտաբի վարպետի ներկայությունը Բաքվում մեծ բողոքի ալիք է բարձրացրել, քանի որ օրերս Միխալկովը հայտնել է իր վաղեմի նախագծերից մեկի «վերակենդանացման» մասին: Միխալկովը պատրաստվում է ֆիլմ նկարահանել ռուս դրամատուրգ, բանաստեղծ, դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի` Կովկասում ունեցած գործունեության եւ ողբերգական վախճանի մասին` ինչը մեծ հետք է թողել տարածաշրջանի պատմության մեջ:
Ազերիները մտահոգված են, թե բազմաթիվ միջազգային կինոփառատոների, օսկարակրի այցելությունը ղարաբաղյան խնդրի հետ է առնչվում: Նրանց հիսթերիայի մեկ այլ պատճառ է հանդիսանում այն, որ ֆիլմի սցենարիստներից մեկը հայ է եւ մտավախություն ունեն, որ հային ներկայությունը կնպաստի, որ պատմական «անճշտություններ» տեղ գտնեն ֆիլմում:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
