«ՄԵՐ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ՏԵՍՆԵԼ ՄՐՑՈՒՆԱԿ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ»
Արխիվ 12-16«ՄԵՐ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ՏԵՍՆԵԼ ՄՐՑՈՒՆԱԿ
ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ»
«12-ամյա կրթության անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ մեր աշակերտներին ուզում ենք տեսնել մրցունակ ամբողջ աշխարհում: Իրականում դա մեծ խնդիր չէ, քանի որ 9-րդ դասարանը ավարտող աշակերտների մեծ մասը` երեսուն հազարից մոտ քսան յոթ հազարը շարունակում են իրենց ուսումը: 12-ամյա կրթությունը չի ակնկալում միայն հանրակրթական դպրոց կամ միայն ավագ դպրոց, այլ նաեւ նախնական մասնագիտական ուսումնական հաստատություն, քոլեջներ, արհեստագործական դպրոցներ եւ այլն»-iravunk.com-ի հարցին, ինչով է պայմանավորված պարտադիր 12-ամյա կրթությունը, ասաց ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհանիսյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ազգային ժողովում ներկայացրեց «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը եւ այն որակեց կրթական լրջագույն փոփոխություններից մեկը: Ըստ նախագծի` պարտադիր կհամարվի ոչ թե 9-ամյա, այլ 12-ամյա կրթությունը:
Հ.Գ. 12-ամյա պարտադիր կրթության հետ կապված հանրության հուզող այլ հարցերի շուրջ Հանրակրթության վարչության պետի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Իրավունքի» առաջիկա տպագիր համարում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
