Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԿԱՐԵՆ ԱՐԱՅԱՆՆ «ԱՐԴԵՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է` ՏԱՆԸ»

Արխիվ 12-16

ԿԱՐԵՆ ԱՐԱՅԱՆՆ «ԱՐԴԵՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է` ՏԱՆԸ»


Դերասանուհի Անժելա Սարգսյանի «տղամարդը»՝ Կարեն Արայանը, «արդեն ազատության մեջ է` տանը»: Այս մասին iravunk.com-ի հետ զրույցում ասաց Կարեն Արայանի մայրը` Մարինա Արայանը:

Տիկին Արայանի խոսքով.

- Սա ինձ համար ամենասպասված նվերն է, չգիտեմ ինչ զգացումներ ունեմ այս պահին` ուրախություն, հուզմունք, ամեն բան խառնվել է իրար:

Հիշեցնենք, որ Կարեն Արայանը դատապարտվել էր ազատազրկման դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնկագրական բնույթի լուսանկարը տարածելու և նրա ընտանեկան գաղտնիքը բացահայտելու համար: Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով (Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի և տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաներ տարածելը, գովազդելը, իրացնելը, ինչպես նաև այդ նպատակով պատրաստելը) և 144-րդ հոդվածի (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) հատկանիշներով:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ