Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ` ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶԵՆՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՍԼՈՒՑԿՈՒ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՒՄՆ ՕՐԻՆԱՉԱՓ Է ՀԱՄԱՐՈՒՄ. ՏԵ

Արխիվ 12-16

ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ` ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶԵՆՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՍԼՈՒՑԿՈՒ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆ ՕՐԻՆԱՉԱՓ Է ՀԱՄԱՐՈՒՄ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի օրեր առաջ կատարված  հայաստանյան այցն անաղմուկ չանցավ: Նարիշկինը խոսել էր այն վտանգների ու սպառնալիքների մասին, որոնք ի հայտ կգան Հայաստանի`ԵՄ-ի հետ համագործակցության  ընթացքում:

Որոշ լրատվամիջոցներ Նարիշկինի այս ելույթը  համարեցին կարծես թե վերջնագիր Հայաստանին: ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը «Իրավունքի» հետ զրույցում, սակայն, այդպես չի մտածում: «ԵՄ-ի հետ մեր  համագործակցությունը կա, շարունակվում են եւ շարունակելի են: Ռուսները դա հասկանում են»,- ասաց պատգամավորը:

Հանդիպման արդյունքը, ըստ պատգամավորի, դրական է Հայաստանի համար: «Բնական է, որ  ՌԴ-ին դուր չի գալու ԵՄ-ի հետ մեր շատ խնդիրների լուծումը, հարաբերությունների խորացումը»,- ասաց  քաղաքական գործիչը:

Ինչ վերաբերում է  ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքին եւ ռուս գործիչների այն բացատրությանը, թե դա կոմերցիոն  հարց է, Լեռնիկ Ալեքսանյանը այս հայտարարությունն օրինաչափ է համարում: «ՌԴ-ը մեր տարածաշրջանում ունի  հստակ շահեր, որոնք  ավելի շատ համընկնում են  Հայաստանի  շահերի հետ, բայց ավելիին սպասել պետք չէ: Այնպես որ Սլուցկու հայտարարությունն օրինաչափ եմ համարում»,- ասաց պատգամավորը:

Հիշեցնենք`ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին,  խոսելով ՌԴ-ի`Ադրբեջանին զենք վաճառելու փաստի մասին, հիշեցրել էր` Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, այլ գնով է ձեռքբերում:


ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ`ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ:



ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ