70 ԾԱՌ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ 70-ԱՄՅԱԿԻՆ
Արխիվ 12-1670 ԾԱՌ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ 70-ԱՄՅԱԿԻՆԾ
«Երիտասարդ համալսարանականների միավորում» (ԵՀՄ) հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ այսօր Հաղթանակ զբոսայգում Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակին նվիրված բացվեց «Հիշատակի ծառուղի» պուրակը եւ տեղի ունեցավ ծառատունկ: Ծառատունիկին մասնակցում էին Հայաստանում Ռուսատանի եւ Բելառուսի դեսպանները, ԱՊՀ երկրների դեսպանատան աշխատակիցներ, Հայրենական պատերազմի վետերաններ, ուսանողներ եւ աշակերտներ: «Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ նախագահ, պատմաբան ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ խոսքով`Հայրենական պատերազմի 70-ամյակին նվիրված միջոցառումները շարունակական են լինելու.«Այս միջոցառումների նպատակն է գանահատել հայ ժողովրդի դերակատարությունն այդ պատերազմին, սա մեր պատմության փառավոր էջերից մեկն է: Հայրենական պատերզմում հայ ժողովուրդը մեծ ներդրում է ունեցել: Կփորձենք այսօրինակ միջոցառումներ անցկացնել ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Գ.Մելքոնյանը:
«Հիշատակի ծառուղիում» տեղ գտավ 70 ծառ, որից 5-ը տնկեց Հայրենական պատերազմի վետերան ԳՐԻԳՈՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ: Բազմաթիվ մեդալներով պարգեւատված վետերանի համար ծառ տնկելն ամենգեղեցիկ երեւույթն է աշխարհում, քանի որ դրանով ինչ-որ բանի սկիզբ է դրվում.«Շատ վայերոմ եմ ծառեր տնկել, իսկ այստեղ ավելի հպարտությամբ լծվեցի այդ գործին, քանի որ բացվեց գեղեցիկ ծառուղին` ի հիշատակի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի, որտեղ հայերն ունեցել են իրենց ուրույն մասնակցությունը»,-շեշտեց պարոն Աբրահամյանը: 89-ամյա վետերանը հպարտությամբ եւս մեկ անգամ պատմեց , թե ինչպես է մեկնել ռազմաճակատ.«18 տարեկան էի, երբ մեկնեցի գերմանական ֆրոնտ: 1941-45 թվականներին կռվել եմ Կովկասյան ռազմաճակատում, շատ ճակատներում եմ կռվել, բայց արդեն դրանց անունները մոռացել եմ: Ճակատ մեկնելիս նույնիսկ կրակել չգիետի, մի քանի շաբաթ անց արդեն բոլորից լավ էի կրակում: Մեծ հաղթանակին մի քանի օրեր էր մնացել, վիրավորվեցի եւ ինձ տեղափոխեցին հիվանդանոց: Այստեղ էլ իմացա, որ Խորհրդային բանակը հաղթել է ֆաշիստական գերմանական զորքերին: Իհարկե այդ հաղթանակը չէր կարող լինել, եթե չլինեին մեր հերոս հայերը»,-ընդգծեց Գ. Աբրահամյանը եւ ավելացրեց, որ այսօրվա հայ հերոսները հայոց բանակում ծառող զինվորներն են, ովքեր օր ու գիշեր պահպանում են հայկական սահմանները.«Այսօր էլ հայի ոգին նույնն հզոր եւ մարտնչող ոգին է, իսկ մեր այսօրվա հայ զինվորները դաստիարակվում եւ ընդօրինակում են այն հերոսներին, ովքեր Սարդարապատից մինչեւ Արցախ կռվեցին թշնամու դեմ եւ ազատագրեցին հայակական հողերը»,-եզրափակեց վետերանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
