ԻՆՉ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՈՒՆի 2015 ԹՎԱԿԱՆԻՑ ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ԻՆՉ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՈՒՆի 2015 ԹՎԱԿԱՆԻՑ ՄԵՐ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Այս տարվա սկզբից հունվարի 14-ից, iravunk.com կայքը կազմակերպեց քեարկություն, պարզելու համար, թե մեր ընթերցողները ինչ ակնկալիքներ ունեն 2015 թվականից: Քվեարկությունը ավարտվել է այսօր, նրան մասնակցել են 600 ընթերցող: 315 մասնակից կամ մասնակիցների 52 տոկոսը բավականին վատատեսօրեն են նայում եւ պատասխանել են, որ տեսնելով ներկայից վիճակը, որեւէ լա բան չեն սպասում ընթացիկ տարուց:
Երկորդ խումբը՝ 122 հոգի, կամ քվեարկողների 21 տոկոսը նշել են, որ 2015 թվականից ակնալում են, որ հայոց ցեղասպանության 100-րդ տարեիցին ընդառաջ մի շարք երկրներ կճանաչեն այն:
89 հոգի կամ, հարցվածների 15 տոոսը ակնկալում են ընթացիկ տարում ունենալ անձնական երջանկություն: Սա նշանակում է, որ լավատես են, բայց քիչ են հետաքրքրվում քաղաքական գործընթացներով:
Վերջապես 4-րդ խումբը կազմում է 74 հարցման մասնակից, կամ 12 տոկոս, որոն սպասումները կապված են ԵՏՄ-ին Հայսաստանի անդամակցության հետ, որի արդյունքում նրանք 2015 թվականից ակնկալում են Հայաստանի տնտեսության առաջընթաց:
Այսպիսով կարլի է ասել, որ մեր հասարակությունը գրեթե հավասարապես կիսվել է՝ կեսը ակնկալում են դրական փոփոխություններ ազգային, կամ տնտեսական հարցերում, կամ գոնե անձնական կյանքում, իսկ մյուս կեսը նախընտրում է նվնվալ եւ դրական ակնկալիքներ չունի: Հիշեցնենք, որ հոռետեսությունը երբեք որեւէ լավ բանի չի բերում:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
