ՈՎՔԵՐ ԵՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂՈՒՄ ԳԻՇԵՐՆԵՐԸ ՇՐՋՈՂ ԶԻՆՎԱԾ ԱՆՁԻՆՔ
Արխիվ 12-16ՈՎՔԵՐ ԵՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂՈՒՄ ԳԻՇԵՐՆԵՐԸ
ՇՐՋՈՂ ԶԻՆՎԱԾ ԱՆՁԻՆՔ
Երեկ մամուլում տեղեկություն տարածվեց, որ Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր համայնքում վիճակն անորոշ է ու լարված: Մասնավորապես, ըստ տարածված լուրերի` գյուղում հայտնվել են զինված մարդիկ, ովքեր տարբեր մարդկանց դռներ են ծեծել, դուռը բացում, ապա փախչում են` այդ կերպ վախեցնելով սահմանամերձ գյուղի բնակչությանը: Թե որքանով է սույն տեղեկությունը մոտ իրականությանը, փորձեցինք հետաքրքրվել Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանից, ով մեզ հետ զրույցում ասաց հետեւյալը.
- Ճիշտն ասած` չգիտեմ էլ ինչ ասեմ: Հա, բնակչությունը վախեցած է, ոմանք ասում են, որ գիշերները զինված մարդիկ են պտտվում գյուղում: Բնակչությունը հակված է մտածել, որ զինված անձինք ադրբեջանցիներ են, բայց ես, առաջին հերթին որպես զինվորական, բացառում եմ, որ ադրբեջանցին կարող է հատել սահմանը եւ այդքան հանգիստ ման գալ գյուղում, ես չեմ հավատում: Ասում են` գիշերները գյուղում քայլող մարդկանց վրա ինչ-որ քարեր են շպրտվում, թե ինչ... Ամեն դեպքում` հիմա ոստիկաններն էլ են փորձում պարզել այս ամենի իսկությունը: Անորոշ վիճակում ենք, բայց ամեն ինչ հսկվում է, մենք էլ պինդ կանգնած ենք մեր սահմանին:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
