Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Հայաստանում նշվում են սիրված ու նշանավոր ռեժիսոր ու կինոբեմադրիչ Անրի Վեռնոյի օրերը

Արխիվ 12-16

Հայաստանում նշվում են սիրված ու

 

նշանավոր ռեժիսոր ու կինոբեմադրիչ

 

Անրի Վեռնոյի օրերը

Ապրիլի 2-5-ը Երևանում անցկացվում են Անրի Վեռնոյի օրեր: Միջոցառումների մեկնարկը տրվեց Երևանի Պետական Կամերային թատրոնում նրա կողմից հրատարակած «Մայրիկ» գրքի վերահրատարակության շնորհանդեսով: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Անրի Վեռնոյի որդին`Պատրիկ Մալաքյանն, արվեստագետներ,կինոգետներ և այլք:

Շնորհանդեսի ժամանակ նշանավոր մտավորականի ,կյանքի գործունեության,  «Մայրիկ» ֆիլմի մասին ելույթով հանդես եկավ կինոգետ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի`կինոյի ,հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի դեկան,պրոֆեսոր ՀՀ վաստակավոր գործիչ Աննա Երզինկյանը:Անրի Վեռնոյը գիրքը գրել է 1985 թվականին: Ֆրանսերենից հայերեն է թարգմանել Սոֆիկ Ավագյանը 1988 թվականին ԱՄՆ-ում:Վերահրատարակվել է 2015 թվականին`Երևանում:

Միջոցառումն ուղեկցվեց «Մայրիկ» ֆիլմի համար գրված երաժշտությամբ ,որը կատարեց «Արտ Սինեմա» համույթը:

Հոր կյանքից մի հետաքրքիր պատմությունով ու հուշերով կիսվեց բեմադրիչի որդին`Պատրիկ Մալաքյանը:

Ելույթով ու նրա մասին հուշեր պատմեց «Կինո Պլյուս» ամսագրի գլխավոր խմբագիր ու սիրված կինոգետ Ռոբերտ Մաթոսյանը:

Վերջում շնորհակալական խոսքով հանդես եկավ Պատրիկ Մալաքյանը: Նշենք ,որ միջոցառումները կազմակերպել են Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարությունն ու Երևանի Քաղաքապետարանը:

Իսկ ահա ապրիլի 4-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հարակից փողոցը հանդիսավորությամբ կկոչվի Անրի Վեռնոյի անունով, որտեղ կբացվի նաև ֆրանսահայ կինոգործչի հուշաքարը: Այդ օրը միջոցառմանը ներկա կլինի նաև Անրի Վեռնոյի դուստրը:Այստեղ բացման ու հանդիսավոր խոսքով հանդես է գալու Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը:

Միջոցառումներն եզրափակվելու են ապրիլի 5-ին նրա անունով Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Իստիտուտում  կինոդահլիճի բացումով , որտեղ ելույթով հանդես է գալու ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանն,իսկ այնուհետև կայանալու է պատվավոր հյուրերի ու ուսանողների հանդիպում,որից հետո ցուցադրվելու են նրա «Ահն է քաղաքը պատել», «Թշնամուս մարմինը», «Եվ ինչպես Իկարոսը», «Մեղեդին նկուղում» և «Ընտանեկան ասքը» ֆիլմերի ցուցադրումով,ինչպես նաև Երևանի Պետական Համազգային Թատրոնում հուշ-երեկոյի անցկացմամբ,որտեղ ներկայացվելու են նրա կենսագրությունից դրվագներ:

Ա. Վեռնոյը ծնվել է 1920 թ. Թուքիայի Ռոդոստո քաղաքում: 1924թ. ծնողների հետ տեղափոխվել է Ֆրանսիայի Մարսել քաղաք` միանալով Մեծ եղեռնից մազապուրծ հազարավոր հայ ընտանիքներին:

Աշխատել է ֆրանսիացի նշանավոր կինոդերասանների հետ՝ Ժան Գաբեն, Ալեն Դելոն,Ժան Պոլ Բելմոնդո և այլոց։

Վեռնոյն ավարտել է Էքս ան Պրովանսի ֆրանսիական լիցեյը, այնուհետև ստացել բարձրագույն կրթություն, դարձել լրագրող։ Ֆրանսիական մամուլում հոդվածաշար է տպագրել Հայկական հարցի, ռադիոհաղորդումներ վարել կինոյի մասին։ 1948 թ-ից աշխատել է կինոյում. եղել է ռեժիսորի ասիստենտ, ապա՝ բեմադրող ռեժիսոր, նկարահանել է շուրջ 20 կարճամետրաժ կինոնկարներ։

1948 թ-ին նկարահանել է իր առաջին ֆիլմը՝ «Հայոց վշտի և ազատության երգիչը» (նվիրված է գրող Ավետիս Ահարոնյանին)։ Առաջին լիամետրաժ՝ «Սեղան մեռածների համար» (1951 թ., ըստ Մարսել Էմեի) կինոնկարով Վեռնոյը դասվել է Ֆրանսիայի լավագույն ռեժիսորների շարքը։ Նրա ֆիլմերում նկարահանվել են նշանավոր դերասաններ Ֆեռնանդելը, Ժան Գաբենը, Ժան-Պոլ Բելմոնդոն, Ալեն Դելոնը, Էնթոնի Քուինը, Հենրի Ֆոնդան, Իվ Մոնտանը և ուրիշներ։ Վեռնոյն ստեղծել է շուրջ 60 լիամետրաժ կինոնկարներ. լավագույններից են՝ «Արգելված պտուղ» (1952 թ.), «Կառնավալ» (1953 թ.), «Կովը և զինվորը» (1959 թ.), «Նախագահը» (1961 թ.), «Ճակատամարտ Սեն Սեբաստիանում» (1968 թ.), «Սարսափ քաղաքում» (1975 թ.), «Հազար միլիարդ դոլար» (1982 թ.) և այլն։

Վեռնոյը 1988 թ-ի Սպիտակի երկրաշարժին նվիրված «Քեզ համար, Հայաստան» երգի (տեքստը՝ Շառլ Ազնավուրի, երաժշտությունը՝ Տիրան Կառվարենցի) տեսահոլովակի ռեժիսորն է։ Հայկական թեմային անդրադարձել է վերջին երկու՝ «Մայրիկ» (ըստ իր «Մայրիկ» վեպի, նաև սցենարի հեղինակն է) և «Պարադի փողոց, տուն 588» (երկուսն էլ՝ 1991 թ.) կինոնկարներում, որտեղ ներկայացնում է իր ընտանիքի պատմությունը։

Վեռնոյն արժանացել է Գլխավոր («Հնգոտանի ոչխարը», 1954 թ., Լոկառնո), «Օսկար» («Այսպիսի տարբեր ճակատագրեր» ֆիլմի սցենարի համար, 1956 թ.), «Ոսկե արմավենու ճյուղ» («Հարյուր հազար դոլար արևի տակ», 1964 թ., Կանն), «Սեզար» (կինոյում ունեցած ներդրման համար, 1996 թ., Ֆրանսիա) մրցանակների։ Վեռնոյը Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ էր։

Վեռնոյը պարգևատրվել է Հայ եկեղեցու «Սբ Գրիգոր Լուսավորիչ» I աստիճանի շքանշանով (1980 թ.)։

Մահացել է  Հունվարի 11, 2002 թվականին:

 

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ