«ԻՐԱՎՈՒՆՔԸ» ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՏՆՕՐԵՆ Ռ. ՍԻՐՈՒՆՅԱՆԻՆ (տեսանյութ)
Արխիվ 12-16«ԻՐԱՎՈՒՆՔԸ» ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՏՆՕՐԵՆ Ռ. ՍԻՐՈՒՆՅԱՆԻՆ (տեսանյութ)
Վաղը` ապրիլի 3-ին , Օպերայի եւ բալետի Ազգային ակադեմիական թատրոնում «Հիշում եմ եւ պահանջում» խորագրի ներքո` հայազգի հայտնի դիրիժոր Ալան Ալթինօղլուի ղեկավարությամբ, Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայանա համերգով: Այդ եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ապրիլյան համերգաշարի, հյուրախաղերի մասին այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում խոսեցին հյուրընկալված ԱԼԱՆ ԱԼԹԻՆՕՂԼՈՒՆ, թավջութակահար ԱԼԵՔՍԱՆԴՐ ՉԱՈՒՇՅԱՆԸ, Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր ԷԴՈՒԱՐԴ ԹՈՓՉՅԱՆԸ եւ ՀԱՖՆ-ի տնօրեն ՌՈՒԶԱՆՆԱ ՍԻՐՈՒՆՅԱՆԸ:

Մինչ ասուլիսին անցնելը ազգային նվագախմբի տնօրենին անակնկալ էր սպասվում: Տարվա ընթացքում մշակույթին եւ ազգային երաժշտությանը լավագույնս աջակցելու համար, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն ՌՈՒԶԱՆՆԱ ՍԻՐՈՒՆՅԱՆԻՆ տրվեց պատվոգիր` «Իրավունք» թերթի կողմից Տարվա մշակութային հաստատության լավագույն ղեկավար ճանաչվելու կապակցությամբ:
Առավել մանրամասն` տեսանյութում.
Նյութը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ
Տեսանյութը` ՆԱՐԵԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ
