Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ. «ՎԱՐԴԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ ՆՄԱՆ ՍՐԻԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԼՐԻՎ ՊԵՏՔ Է ՔԱՄՎԵՐ»

Արխիվ 12-16

ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ. «ՎԱՐԴԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ ՆՄԱՆ ՍՐԻԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԼՐԻՎ ՊԵՏՔ Է  ՔԱՄՎԵՐ»

 

ԱԻՄ առաջնորդ  Պարույր Հայրիկյանը 2013 թվականի հունվարի 31-ին մահափորձի ենթարկվելուց հետո այդ գործով դատապարտյալներ էպոսագետ Վարդան Սեդրակյանից, Սամվել Հարությունյանից, Խաչատուր Պողոսյանից գումար է պահանջում իր բուժումների համար` 42 միլիոն 524 հազար դրամ
Վարդան Սեդրակյանի գործով Արայիկ Մելքումյանը 2014 թ-ի  մարտի 13-ին որոշեց Վարդան Սեդրակյանից, Խաչատուր Պողոսյանից եւ Սամվել Հարությունյանից հօգուտ Պարույր Հայրիկյանի բռնագանձել 41 միլիոն դրամ եւ 4 հազար դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, իսկ Իսկ, ահա, բուժման հետ կապված այլ հավելումներ ստանալու համար 2 միլիոն 424 հազար դրամի պահանջը մերժեց:  «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վարդան Սեդրակյանի կինը` Ռուզան Սեդրակյանը, ասել էր, որ իրենք չպետք է վճարեն Հայրիկյանի բուժման  համար, ավելին` իրենք բողոքարկելու են վճիռը:

Հիշեցնենք` որ 2013թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանում՝ հունվարի 31-ին, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ իրականացվեց: Այս գործով որպես պատվիրատու կալանավորվեց նախագահի թեկնածու էպոսագետ Վարդան Սեդրակյանը, քանի որ, ըստ մեղադրանքի, նրա տան աշխատողներ «կաֆելչիկներ» Սամվել Հարությունյանը եւ Խաչատուր Պողոսյանն էին ցանկացել սպանել Հայրիկյանին: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը էպոսագետին եւ Խաչատուր Պողոսյանին դատապարտեց 14, իսկ Սամվել Հարությունյանին՝ 12 տարվա ազատազրկման: Նշենք, որ Պարույր Հայրիկյանի բուժման համար ՀՀ Կառավարությունը տրամադրել է 20.5 մլն դրամ:

«Իրավունքը» ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանից  պարզեց` ինչպես է վերաբերում Ռուզան Սեդրակյանի այդ բողոքին: «Երբ այդ հարցը վերջնականապես ընթացք կստանա, ես կպատասխանեմ էդ հարցերին: Ես կնոջ հետ գործ չունեմ,  ինքն է  պատասխանատու (նկատի ունի Վարդան Սեդրակյանին-խմբ.)»,- ասաց  ԱԻՄ առաջնորդը:

Ըստ նախագահի նախկին թեկնածուի`  իր փաստաբանը մեղմ է վարվել, նման դեպքերի համար ամեն ինչ են վերցնում: «Չէ՞ որ գործում նյութեր կան, որ այս մարդիկ 100.000 դոլար են ստացել մահափորձն իրականացնելու համար: Ձայնագրություն կա նաեւ 1,5 մլն դոլարի մասին: Նման սրիկայության լրիվ պետք է քամվեր այդ մարդը»,- եզրափակեց ԱԻՄ առաջնորդը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ