Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՀՅԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` «ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ»-ԻՆ. «ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԱՊԱԳԱ ԿԱՌՈՒՑԵԼ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ՀՅԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` «ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ»-ԻՆ. «ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԱՊԱԳԱ ԿԱՌՈՒՑԵԼ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Վերջին շրջանում «Հիմնադիր  խորհրդարան» շարժման կողմից քննադատություն է հնչում ոչ միայն իշխանության, այլեւ ՀՅԴ-ի հասցեին:   «Հիմնադիր  խորհրդարան» շարժման անդամ Կարո Եղնուկյանը հայտարարել էր, որ  «Հիմնադիր  խորհրդարան» շարժման անդամ Հրաչիկ Միրզոյանին դանակահարությունը եղել է ՀՅԴ  խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հրահանգը: «Իրավունքն» այս առնչությամբ մի քանի հարց ուղղեց  ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին:

- Պրն Մինասյան, ըստ Ձեզ` ինչու է ՀՅԴ-ը վերջին շրջանում  «Հիմնադիր  խորհրդարան» շարժման քննադատության թիրախում հայտնվել: Անգամ դանակահարության փաստը վերագրվեց Արմեն Ռուստամյանին:

- Կարծում եմ` «Հիմնադիր  խորհրդարան» շարժման անդամները խորը թյուրիմացության մեջ են, եթե  մտածում են, որ ՀՅԴ-ին հարված հասցնելով, փորձում են կորզել նրա ուժը: Սա ոչ միայն աբսուրդ  մոտեցում է, այլեւ թույլ ու թերի մոտեցում: Հայտարարելով, որ բազում դաշնակցականենր դուրս են եկել կուսակցությունից, որն իրականության մեջ ոչ մի կապ չունի, սրանց նպատակը, կարծում եմ, մեկն է`ցույց տալ, որ ազգային ողնաշար ունեցող ուժի անդամները տեղափոխվում են իրենց մոտ: Կամ փորձում են անհատական մակարդակով վիրավորանքներ հասցնել, մեղադրանքներ հնչեցնել, որը նույնպես աբսուրդ, անուղեղ, անպտուղ գործողությունների հետեւանք է:

-«Հիմնադիր  խորհրդարան» շարժման անդամ Կարո Եղնուկյանը հայտարարել էր, որ  «Հիմնադիր  խորհրդարան» շարժման անդամ Հրաչիկ Միրզոյանին դանակահարությունը եղել է ՀՅԴ  խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հրահանգը: Արմեն Ռուստամյանն ի՞նչ քայլեր է ձեռնարկելու:

-Ես չգիտեմ, Արմեն Ռուստամյանին հարցրեք: Բայց իմ որպես կուսակցական գործընկերոջ  գործողությունները հետեւյալն  են լինելու` էդ ապուշություններին միշտ չէ, որ պետք է անդրադառնալ ու պատասխանել: Եթե նրանք շարունակեն նման կեցվածք ցուցաբերել, ապա պատասխանը կլինի շատ ավելի կոշտ, շատ ավելի կոպիտ, անշուշտ, օրենքի շրջանակներում: Չի կարելի անբարոյականությամբ կառուցել ապագա:

 

Մանրամասները`տեսանյութում:

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ