Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«ԳՈՒԼՈՅԱՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՎ ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆՔ». ՀՀԿ ԿԱԶՄ ԲԱԺՆԻ ՂԵԿԱՎԱՐ

Արխիվ 12-16

«ԳՈՒԼՈՅԱՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՎ ՈՂՋՈՒՆՈՒՄ

ԵՆՔ». ՀՀԿ ԿԱԶՄ ԲԱԺՆԻ ՂԵԿԱՎԱՐ

 

25 տարի առաջ ապրիլի 2-ին «Անկախության բանակ» ռազմական միավորման հրամանատարների եւ Աշոտ Նավասարդյանի ղեկավարությամբ նախաձեռնող խմբի կողմից հիմնադրվեց Հայաստանի հանրապետական կուսակցությունը: 5 տարի առաջ այն նշվեց մեծ շուքով, մարզահամերգային համալիրում, սակայն այս տարի կարծես պասիվություն է նկատվում: Թե ինչով է այն պայմանավորված հարցով դիմեցինք ՀՀԿ կազմ բաժնի ղեկավար Ռուբեն Թադեվոսյանին, ով հերքեց պասիվության փաստը նշելով, որ այսօր ՀՀ-ի տարբեր մարզերում անցկացվելու են միջոցառումներ. «Ամբողջ տարվա ընթացքում մենք նշելու ենք 25-ամյակը: Այսօրվանից սկսած մեր բոլոր տարածքային կառույցներում: Այսօր Ղափանում, Արտաշատում, Արագածոտնում, Գյումրիում, այդ թվում նաեւ Երեւանում, մեր կենտրոնական գրասենյակում` ԳՄ նիստին կնշվի այն, որտեղ նաեւ կտրվի միջոցառումների ստարտը ողջ տարվա համար»:

Թե արդյոք հենց այսօր մեծ միջոցառում չկազմակկերպելը կապ ունի ապրիլի 24-ի միջոցառումների հետ պարոն Թադեվոսյանը չհերքեց:

Ռ. Թադեվոսյանից նաեւ հետաքրքրվեցինք, եղե՞լ է ՀՀԿ-ի պրակտիկայում այնպիսի նախադեպ, որ նշանակվի մարզպետ, որը ՀՀԿ-ական չէ, հանձինս այսօր Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը ազատվեց այդ պաշտոնին, որի փոխարինելու եկավ Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանը, Թադեվոսյանը նշեց, որ նոր է տեղեկացել դրա մասին եւ այդտեղ որեւէ տարօրինակ բան չի տեսնում, սակայն չի ցանկանում որեւէ բան ասել այդ կապակցությամբ. «Սա աշխատանքային գործընթաց է եւ գործադիր մարմնի ղեկավարը նման որոշում է կայացրել, որը ընդունում եւ ողջունում ենք»:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ