ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ՍԵՖԻԼՅԱՆՆ ԷԼ ԳԻՏԻ` ՎԱՐԿԵՐԸ ՉՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿՈՉԸ ՌԵԱԼ ՉԷ»
Արխիվ 12-16ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ.«ՍԵՖԻԼՅԱՆՆ ԷԼ ԳԻՏԻ` ՎԱՐԿԵՐԸ
ՉՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿՈՉԸ ՌԵԱԼ ՉԷ»
Ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լեռնիկ Ալեքսանյանից «Իրավունքը» հետաքրքրվեց` արդյոք «Հիմնադիր Խորհրդարան» նախաձեռնության համակարգող քարտուղար Ժիրայր Սեֆիլյանի կոչը քաղաքացիներին, թե մինչեւ ապրիլի 24-ը, բանկերից վերցրած գումարները, վարկերը չմարելու մասին իրական ու ռեալ են: «Սեֆիլյանի կոչերը ես բացասական եմ համարում, չնայած ես իրեն համարել եմ հայրենասեր մարդ, բայց էս վերջին հայտարարությունները չեմ կարող մեկնաբանել ու հասկանալ»,- պատասխանեց պատգամավորը:
Ըստ նրա`Սեֆիլյանի` վարկերը չմարելու մասին կոչը տրամաբանական ու ռեալ չէ: «Ինքն էլ գիտի, որ ռեալ չէ»,- ասաց Ալեքսանյանը:
Պատգամավորը կարծում է, որ Սեֆիլյանի այս հայտարարությունները ուղղորդված են դրսից, ամենայն հավանականությամբ արեւմտյան ինչ-ինչ շրջանակներից:
Մանրամասները`տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
