Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«ԵՍ ՄԱՐԴ ԵՄ ՍՊԱՆԵԼ, ԲԱՅՑ ՄԱՐԴԱՍՊԱՆ ՉԵՄ». ԱՅՍՕՐ ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

«ԵՍ ՄԱՐԴ ԵՄ ՍՊԱՆԵԼ, ԲԱՅՑ ՄԱՐԴԱՍՊԱՆ ՉԵՄ».

ԱՅՍՕՐ ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է.

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանը սպանեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից գլխավորին՝ Թալեաթին: Օր, որը հայ ժողովրդի հիշաղության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում:

Սողոմոն Թեհլերյանը ծնվել է 1896 թվականին Բագառիճում՝ Արևմտյան Հայաստանում, ուր ստացել է նախնական կրթությունը։ Ապա ուսումը շարունակել է Երզնկայի Կենտրոնական ուսումնարանում, որն ավարտել է 1912 թվականին և 1913 թ.-ին փոխադրվել է Սերբիա։ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն պես նա մեկնել է Հայաստան, ուր մասնակցել է կամավորական շարժմանը՝ Անդրանիկի գնդում։ 1915 թվականին Թեհլերյանը վերապրել է Ցեղասպանությունը, կորցրել ընտանքին:

1921 թվականին Թեհլերյանը մասնակցել է Դաշնակցության Նեմեսիս գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազկակեպչին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում Սողոմոն Թեհլերյանը գնդակահարում է Թալեաթին և ձերբակալվում: Սակայն 1921թ. հունիսի 2-ին գերմանական դատարանն արդարացնում է Սողոմոն Թեհլերյանին։ Վերջինս պաշտպանվում էր երեք դատախազների կողմից, որոնցից մեկը բժիշկ Թեոդոր Նիմայերն էր՝ օրենսդրության պրոֆեսոր Քիլի համալսարանից։ Դատավարության ժամանակ Թեհլերյանն ասում է. «Այո, ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»:

Արդարացված Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը։ 1945թ.-ից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960 թ. մայիսի 23-ին։ Ի հիշատակ Թեհլերյանի՝ հուշարձան է կանգնեցվել Ֆրեզնոյում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում։


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ