ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՑ ՄԱՐԶՊԵՏ, ՄԱՐԶՊԵՏԻՑ…ԴԵՍՊԱ՞Ն
Արխիվ 12-16ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՑ ՄԱՐԶՊԵՏ,
ՄԱՐԶՊԵՏԻՑ…ԴԵՍՊԱ՞Ն
Այսօր ՀՀ կառավարության նիստում, ինչպես զեկուցեց արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարար ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԸ, կառավարության որոշմամբ Արամ Հարությունյանն ազատվեց Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Ի դեպ, չի բացառվում, որ կրկնվի Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի պատմությունն, ով մարզպետից նշանակվեց Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր, այնպես որ, հնարավոր է մի դեսպանի պաշտոն էլ բաժին հասնի նախկին բնապահպանության նախարար պարոն Ա. Հարությունյանին: Իսկ ինչ վերաբերում է Կոտայքի մարզպետի պաշտոնին շուտով այն կստանձնի ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան` ԿԱՐԱՊԵՏ ԳՈՒԼՈՅԱՆԸ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
