"ՄԵԿ ԽԱՂՈՎ ԲԱՆ ՉԻ ՈՐՈՇՎՈՒՄ"
Արխիվ 12-16"ՄԵԿ ԽԱՂՈՎ ԲԱՆ ՉԻ ՈՐՈՇՎՈՒՄ"
Պատասխանելով մեր հարցին, թե Ալբանիա-Հայաստան հանդիպման մասին ինչ կածիք ունի, եւ այդ մարտավարությամբ հնարավո՞ր էր հաղթել ալբանացիներին, հայկական ֆուտբոլի ու "Արարատի" լեգենդ ԽՈՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ նշեց.
-Մի քիչ դժվար էր, որովհետեւ վերջին տարիներին Ալբանիայի հավաքականը առաջընթաց է ապրել: Կարելի է ասել խաղը մեզ համար հաջող էր դասավորվում, հաշվի մեջ առաջ ացանք, ինչից հետո պետք է ավելի լավ ու ազատ խաղայինք: Ես ներսից չգիտեմ` ինչ հանձնարարություններ է տվել մարզիչը, բայց կարող եմ, որպես խաղը դիտող, ասել եւ վերլուծել, որ հանդիպումն ավարտվեց, եւ մենք պարտվեցինք` կորցնելով խմբից դուրս գալու հնարավորությունները:
Այս խաղը, որ տեսա, ինձ դուր չեկավ: Բայց մեկ խաղով որեւէ բան չի որոշվում: Եթե պետք է լինի պարտություն, որից հետո սխալները շտկելով` վաղն ավելի լավ խաղանք, թող լինի այդ պատրությունը, եթե դրանից հետո առաջ ենք գնալու:
Խորեն Հովհաննիսյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կներկայացնենք "Իրավունքի" ուրբաթ օրվա համարում:
