ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴՐՈՇª ԱԼԲԱՆԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ԽԱՂՈՒՄ
Արխիվ 12-16ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴՐՈՇª ԱԼԲԱՆԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ԽԱՂՈՒՄ
Պարզվում է, որ Ալբանիա-Հայաստան խաղում մեր հավաքականի պարտությունը բավականին ոգեւորել է նաեւ ադրբեջանցիներին: Եվ այդ ոգեւորությամբ հանդերձª ադրբեջանական լրատվամիջոցներն ուշադրություն են հրավիրում խաղի ընթացքում տեղի ունեցած մեկ հետաքրքիր մանրամասնի: Այսպեսª Vesti.Az-ն, վկայակոչելով թուրքական աղբյուրները, տեղեկացնում է, թե այն պահին, երբ Ալբանիայի հավաքականը խփեց երկրորդ գնդակը, մարզադաշտի տրիբունաներում երեւաց թուրքական դրոշ: Դրանից զայրացած` հայ երկրպագուները փորձեցին շարժվել այդ ուղղությամբ, սակայն բախվելով անվտանգության ծառայությանը, ստիպված էին նահանջել: Եվ ահա այս դրվագից ոգեւորված` ադրբեջանական կայքը գնացել հասել էր մինչեւ Ցեղասպանության հարյուրամյակի թեման, չմոռանալով երեւակայել, թե դա կվերածվի Հայաստանի եւ Ալբանիայի միջեւ իսկական "պապենական" կռվի:
Իրականում ինչ է տեղի ունեցել խաղադաշտում, դեռ կփորձենք ճշտել: Սակայն այս հանգամանքը գալիս է եւս մեկ անգամ հուշելու, որ անգամ սովորական ֆուտբոլային խաղը Ադրբեջանը փորձում է դարձնել քաղաքական խաղաքարտ: Վերջին հաշվով այն, որ խաղադաշտում, ինչպես ցույց են տալիս ադրբեջանական կայքի ներկայացրած լուսանկարները, մեկ-երկու թուրքական դրոշ իրոք երեւացել են, ընդ որումª անմիջապես հայ երկրպագուների հարեւանությամբ: Իսկ դա նշանակում է, որ եթե իրոք կադրերն այդ խաղից են, դա սովորական պրովոկացիա էր: Եվ ենթադրել, թե հեղինակը Թուքիան էր կամ Ալբանիան, միամտություն կլիներ. այս երկու երկրների հետ էլ Հայաստանը տարբեր մարզական հանդիպումներ ունեցել է, եւ նման պրովոկացիա դեռ չի հանդիպել: Այլ հարց է, որ Ադրբեջանը ցանկացած մրցախաղ վերածում է քաղաքականության, եւ հաշվի առնելով այս ոգեւորությունը, դժվար չէ ենթադրել, թե պրովոկացիայի իրական արմատները որտեղ են թաքնված: Ընդ որումª վատ պրովոկացիայի, քանի որ թուրքական դրոշը թափահարողը, տեսնելով հայկական երկրպագուների դժգոհությունը, անմիջապես էլ այն թաքցնում է` թերեւս զգուշանալով հետեւանքներից:
Մեկ բան էլ նկատենք. ժամանակակից աշխարհում սպորտն իրոք դարձել է քաղաքական լուրջ գործիք, եւ լավ չէ, որ իր թույլ խաղով մեր ազգային ընտրանին, ավելի ճիշտª մեր ֆուտբոլային պատասխանատուներն այդ հանգամանքին որեւէ ուշադրություն չեն դարձնում:
Ս. Ա.
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
