ԳՆԱ ՄԵՌԻ, ԱՐԻ ՃՇՏԵՄ
Արխիվ 12-16
ԳՆԱ ՄԵՌԻ, ԱՐԻ ՃՇՏԵՄ"Ժառանգությունը" Ցեղասպանության 100-ամյակի խորհրդաժողով է անելու, որի պաշտոնական կամ ոչ պաշտոնական լինելը կպարզվի հերձումից հետո, եւ Զառան կհայհոյի համագործակցող կլիենտներին, իսկ Րաֆֆին նրանց բոլորի փոխարեն ներողություն կխնդրի:
ДУБЛИКАТ
Հայաստանն ունիկալ երկիր է: Այստեղ կան մամուլի խոսնակի մամուլի խոսնակ, վարորդի վարորդ, թիկնապահի թիկնապահ...
% % %
ՍՈԻԻՑԻԴ
(ՆԱԽԿԻՆ ԲՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻ` "ԲՀԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ԵԿԱԾՆԵՐԸ ՕԵԿ ԵՆ ՄՏՆԵԼՈՒ" ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Лучше быть беспризорником, чем членом ՕԵԿ:
% % %
ՊՈԵՏԱԿԱՆ ԶԵՂՈՒՄ
(ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԻՆՔՆԱՍՊԱՆ ԼԻՆԵՄ,
ՔԱՆ ՄՏՆԵՄ ՕԵԿ. ՆԱԽԿԻՆ
ԲՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ` ՏԵՐՅԱՆԱԲԱՐ)
Լուսաբացին կբարձրանանք կախաղան,
Արյունոտ օր. օ, արշալույս արյունոտ,
Կանգնած էին Նաիրան ու Հեղինեն,
Անխոս ու լուռ կանգնած էին նրանք մեզ մոտ…
ՎԵՐՋԱՊԵՍ
Ըստ Անձնագրերի եւ վիզաների վարչության` քանի որ Ժիրայր Սէֆիլյանին ՀՀ քաղաքացիություն չեն տալիս, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նրան շնորհել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գեղացու պատվավոր կոչում:
% % %
ԿԵՐ ՈՒ ՍՈՒՍ
Հայ ժողովուրդը գոնե ալյուրի հարստացումից հարուստ կլինի:
% % %
ԳՆԱՑՈՂԻ ԵՏԵՎԻՑ ԷԼ ԵՆ ՄԵՌՆՈՒՄ
Սահակաշվիլուն Վրաստանից այնպես լարին, որ լարին մեռավ` տարան թաղին:
% % %
ԱԽՏՈՐՈՇՈՒՄ, ԿԱՄ ԱՊՐԻԼԻ 7-Ի
ԵՐԳԸ ԵՐԳՎԱԾ Է
Ըստ քաղաքագետների` ՀՅԴ-ն կոալիցիա մտնելուց հետո Արմեն Աշոտյանն անկախ իր կամքից դարձել է ՀՅԴ-ական ապագա նախարարի տեղապահ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
