ԱՆՄՈՌՈՒԿԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Արխիվ 12-16ԱՆՄՈՌՈՒԿԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Որքան մոտենում է ապրիլի 24-ը, այնքան օրեցօր խանութների, ավտոմեքենաների վրա շատանում են Հայոց ցեղասպանության խորհրդանիշ հանդիսացող անմոռուկները: Լավ է, որ հիշում ու պահանջում ենք ամենուր, բայց պետք չէ ավտոմեքենաներն ու խանութները զարդարել անմոռուկներով` մեկ անմոռուկի գոյությունն էլ բավական է` հիշելու ու պահանջելու համար: Ինչ-որ տեղ ընդունելի է` մարդիկ այդպես են սգում 1915 թվականին Օսմանյան կայսրության ոճրագործությանը զոհ գնացած 1,5 միլիոն զոհերի հիշատակը, բայց երբ Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ դարձած մի քանի տասնյակի հասնող անմոռուկները զարդարում են որոշ դպրոցների ապակիներն ու պատերը, ավելին` տոնածառի տեսք ստացած անմոռուկի ծառ է հայտնվում դպրոցում...
Այստեղ արդեն խոսքերն ու բացատրություններն ավելորդ են:Ճիշտ է, օրերս Երեւանի քաղաքապետարանն արդեն որոշակի "դասեր" տվեց այդ որոշ դպրոցների տնօրեններին, բայց, կարծում ենք, որ դա վաղուց պետք է արվեր:
Էլ չենք խոսում գործակալությունների մասին, որոնք առաջարկում են անմոռուկով իրենց ծառայությունները` անմոռուկով դիմահարդարում, դաջվածքներ, արդեն նաեւ անմոռուկ տորթեր... Հուսանք` շուտով անմոռուկով ներքնաշորեր էլ չեն գովազդվի...
Լավ է, որ մեր ու մանուկ հիշում ու պահանջում ենք, բայց եկեք արժանապատվորեն, սահմանները չանցնելով` հիշենք ու պահանջենք, ու չդարձնենք "բոշայի" յուղի հայտնի պատմությունը, երբ "բոշայի" յուղը շատ է լինում, հայտնի է, թե ինչ են անում այդ յուղը...
Կույտը մշակեց
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
